ICAO-ն գործարկել է թռիչքների համար վտանգավոր գոտիների վերաբերյալ տվյալների պահոցը
Աշխարհ
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO), որը ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկությունն է, փորձարարական առցանց-համակարգ է գործարկել մարտական գործողությունների գոտիներում թռիչքների վտանգավորության գնահատման և տեղեկատվության փոխանակման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նա հիշեցրել է, որ տվյալների այդ պահոցի մշակման մասին հանձնարարությունն ընդունվել է քաղաքացիական ավիացիային նվիրված բարձր մակարդակի խորհրդաժողովում, որն ICAO-ի հովանու ներքո տեղի է ունեցել փետրվարին Մոնրեալում: Համակարգը մատչելի է լայն հասարակայնության համար, սակայն առայժմ տվյալների պահոցը դատարկ է:
«Այն բանի համեմատ, թե ինչպես պահոցը կհամալրվի տեղեկություններով, այն ամենաթարմ տեղեկատվությունը կառաջարկի քաղաքացիական ավիացիայի համար պոտենցիալ սպառնալիքների մասին, որոնք պայմանավորված են զինված հակամարտություններով»,- նշել է Ստեֆան Դյուժարիկը: Նրա խոսքով՝ տվյալների պահոցը կարող են համալրել «միայն պետությունների լիազոր պաշտոնատար անձինք»՝ այն ընթացակարգերի հիման վրա, որոնք համաձայնեցված են ICAO-ի խորհրդի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից