Թուրքիայի խորհրդարանի խոսնակը մեկնել է Ռուսաստան
Աշխարհ
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Այցի շրջանակում Չիչեքը մտադիր է բանակցություններ ունենալ ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի և Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, պարզաբանել է Թուրքիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Այնուհետև Չիչեքը կմեկնի Կազան, որտեղ կհանդիպի Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովի և Պետխորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամետշինովի հետ: Նախատեսված է նաև Չիչեքի ելույթը Կազանի պետական համալսարանի ուսանողների առաջ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից