Կրասնոյարսկի երկրամասում 3-ամյա երեխան ընկել է չորրորդ հարկից և գնացել զբոսնելու
Աշխարհ
Այսօր՝ ապրիլի 14-ին, ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Կանսկ քաղաքում ականատեսները նկատել են թեթև հագնված 3-ամյա երեխայի, ով միայնակ զբոսնում էր բարձրահարկ շենքի բակում: Պարզվել է, որ երեխան գտնվել է տանը՝ մոր զուգընկերոջ հետ, ապա գնացել է պատշգամբ և ընկել է 4-րդ հարկից: Այս մասին գրել է omskzdes.ru-ն:
Միջադեպից հետո շտապօգնության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և բուժօգնություն ցուցաբերել նրան: Ինչպես նշվում է` երեխան ստացել է չնչին վնասվածքներ և սալջարդ:
Միջադեպով արդեն հետաքրքրվել են քննիչները: Ոստիկանության տվյալներով՝ նրանք հարցուփորձ են արել հարևաններին, ովքեր պատմել են, որ բակում նկատել են թեթև հագնված և միայնակ զբոսնող երեք տարեկան երեխայի:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից