ՌԴ-ն Գալիպոլի կուղարկի Պետդումայի նախագահին
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիայում Գալիպոլիի տոնակատարության կմասնակցի Պետդումայի նախագահի մակարդակով: ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:
«Հաջորդ շաբաթ ինձ բախտ կվիճակվի լինել Թուրքիայում, այս անգամ Ստամբուլում՝ մասնակցելու Դարդանելի օպերացիայի 100-ամյակի տոնակատարությանը»,- ասել է Նարիշկինը:
ՌԴ-ն Գալիպոլի է ուղարկում Պետդումայի նախագահին այն դեպքում, երբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Հայաստան է գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)