Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Տուկ-տուկ, ԱԳՆ-ում մարդ կա՞

Վերլուծական

Երբ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը լծված է իրապես արտաքին քաղաքական գործընթացներին մասնակից լինելու, սեփական երկրի եւ պետականության շահերը դրսում ներկայացնելու եւ  առաջին հերթին սեփական երկրի համար դիվիդենտներ շահելու գործին, այդ ժամանակ երկիրը ներսում եւս ոչ միայն ուժեղ է լինում բավարար չափով, այլեւ կարող է լինել ուժեղ այնքան, որ հաղթանակներ տանի: Եւ ոչ միայն բարոյական հաղթանակներ, այլեւ տեսանելի ու շոշափելի:

Երբ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը լծվում է միայն իշխանության ղեկը իրենց ձեռքը վերցրած մարդկանց արած-չարածները, հանցանքներն ու հանցագործությունները դրսում կոծկելու գործին, երկիրը թուլանում է երկուստեք' ներսից էլ, դրսից էլ:

Պարզագույն ճշմարտություն է, իսկ Հայաստանի պարագայում մի այնպիսի ճշմարտություն, որի արդյունքներին ականատես ենք եղել եւ լինում սեփական աչքերով: Էս ամենն ինչի՞ համար, սակայն, հիշեցի: Հիշեցի, որովհետեւ պատահաբար աչքովս ընկավ օրեր առաջ ԵՄ խորհրդարանի կողմից ընդունված Հայաստանի մասին բանաձեւը: Բան չունեմ ասելու, ներքաղաքական հարցերի առումով բանաձեւի կոչերն ու հորդորները տեղին էին, նույնիսկ ավելի մեղմ, քան կարող էին եւ պետք է լինեին: Իսկ ահա ղարաբաղյան հիմնախնդրի առումով այդ բանաձեւում տեղ էին գտել այնպիսի ձեւակերպումներ, որոնք ակնհայտորեն վտանգավոր են Հայաստանի համար:

Հա, մի բան էլ: Որքան գիտեմ՝ էդ բանաձեւը հենց էս տեսքով չի գրվել ամիսներ առաջ, մշակվել ու փոխվել է, փոխվել ու վերափոխվել է: Հիմա որպես ՀՀ սովորական քաղաքացի ուզում եմ հասկանալ, էդ մերոնք ինչո՞վ էին զբաղված էսքան ժամանակ, որ չեն կարողացել ԼՂ հարցի վերաբերյալ գրված այս ձեւակերպումների մի մասը մեղմել տան: Հայաստանը ԵՄ-ում դեսպան ունի՝ ի դեմս Ավետ Ադոնցի, խորհրդարանական պատվիրակություն ունենք: Ի վերջո, ԱԳՆ ունենք: Բա էդ մարդիկ ինչի՞ համար են մեր հարկերից աշխատավարձ ստանում, եթե ի վիճակի չեն նման հարցեր լուծելու:

Դե, պարզ է՝ մեր դեսպաններն ու պատվիրակությունների անդամները դրսում զբաղված են միայն 2 հիմնական գործով' սեւացնել հայաստանյան ընդդիմությանը եւ իշխանությունների համար բարենպաստ կապեր հաստատել: Ու պարզ է՝ մարդկանց էլ ժամանակ չի մնում հենց Հայաստանին, մեր պետական, մեր ռազմավարական առումով կարեւորագույն հարցերին ուշադրություն դարձնելու համար:

Այսինքն՝ ստացվում է փակ, ատարավոր շրջան. ես գնամ հարկեր մուծեմ, էդ հարկերից բյուջե ձեւավորվի, էդ բյուջեից աշխատավարձ ստանան չինովնիկները, այդ թվում՝ մեր ԱԳՆ աշխատակիցները, բայց նրանք գնան ոչ թե իրենց աշխատավարձատուի' այսինքն հարկատուների, այսինքն ՀՀ քաղաքացիների, այսինքն' ՀՀ-ի շահերը պաշտպանեն, այլ' գործատուի' իշխանության շահերը պաշտպանեն:

Ու արդյունքում, Ադրբեջանը դառնում է ՄԱԿ-ի ԱԽ-ի ժամանակավոր անդամ, մերոնք ասում են' հա, դէ, ՄԱԿ-ն է, էլի, Ադրբեջանը ՌԴ-ի հետ ԼՂ հարցին առնչվող հակահայկական փաստաթուղթ է ստորագրում, մերոնցից ձեն-ձուն չկա, ԵՄ խորհրդարանը բանաձեւ է ընդունում, մերոնք էլի բերանները ջուր են առել: ԵՄ-ն մեզ օկուպանտ է անվանում, մեր ԱԳՆ-ն, իշխող քաղաքական ուժերը' փախած են ման գալիս, ու էդքանի հետո էլ դեռ ինչ-որ մեկը նրանցից համարձակվում է զարմանալ, թե բա էդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանը Տավուշի մարզի Դովեղ գյուղի ուղղությամբ կրակ է բացում: Բա կբացի, բա ի՞նչ կանի: Բա էնքան թուղթ մրոտեցիք' Ադրբեջանի հետ առանց Ղարաբաղի հռչակագրեր ստորագրելով, որով ինքներդ փաստ դարձրեցիք այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ է ԼՂ խնդիրը, որ էդպես էլ պիտի լիներ շարունակությունը: Ո՞ւմ վրա եք զարմանում:

Բա էդվարդ Նալբանդյանը, եթե էդքան աս դիվանագետ է, թող հաջողացներ ու էնպես աներ, որ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի ստորագրությունների կողքը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ստորագրությունն էլ լիներ, որ բանը կրակողներին չհասներ, եւ ոչ թե Նիկոլա Սարկոզիի դեռ չհրապարակված շնորհավորական ուղերձը ցրեր Ելիսեյան պալատից' անհարմար դրության մեջ դնելով մարդուն:

Ի դեպ, Էդվարդ Նալբանդյանն այն մարդն է, ով ամենաշատը հայտնի է նրանով, որ իր թշերը Եվրամիության խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի կողմից 2009-ի հոկտեմբերին «պոնչիկի» էին արժանացել' հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու համար: Հա, մեկ էլ լուրեր են շրջանառվում, թե ԱԳՆ շենքը ընտրություններից հետո ռուսաստանաբնակ մի գործարարի վաճառելու պայմանավորվածություն կա: Եթե իրոք այդպես է, եթե շենքն իրոք վաճառեն, ապա մեզանից կխլեն ՀՀ ԱԳՆ գոյությունը փաստող վերջին իրեղեն ապացույցը:

Թամար Ալուխանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված