Ռուսիո պատրիարքարանի պատասխանը լղոզված էր ու ոչ ադեկվատ
Վերլուծական
Ռուսաստանի հոգևոր առաջնորդ Կիրիլի՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը հերքող հայտարարության վերաբերյալ վերջինիս մամլո խոսնակը պարզաբանում է տվել, եթե իհարկե դա կարելի է անվանել պարզաբանում: Նրանց կողմից ներկայացված այդ տեքստը փաստացի իր մեջ ոչ մի ասելիք չի պարունակում, ընդամենը բառերի ու նախադասությունների լղոզված կույտ է: Ասվում է, թե ռուսական եկեղեցու դիրքորոշումը հայերի ցեղասպանության վերաբերյալ անփոփոխ է, այսինքն՝ ռուսական եկեղեցին ընդունում է ցեղասպանությունը, սակայն ոչ մի բացատրություն այն մասին, թե ինչու է Կիրիլն իրեն թույլ տվել նման արտահայտություն հնչեցնել: Կարծես թե նա այդպիսի բան չի էլ ասել...
Սա ոչ այլ ինչ է, քան լղոզված պատասխանի դասական օրինակ: Ստացվում է, որ ռուսական կողմը չի էլ ցանկանում մեկնաբանել պատրիարքի ասածը, կարելի է ասել՝ շարժվում է «լավ է արել՝ ասել է» սկզբունքով: Իսկ ներկայացրած պատասխանի բովանդակությունը ես մեկ նախադասությամբ կվերաշարադրեի այսպես՝ «Մենք ընդունում ենք հայերի ցեղասպանությունը, ուրեմն այդքանով բավարարվեք, մնացածը կարևոր չէ, երբ ինչ կուզենք՝ կհայտարարենք, կխոսենք»:
Կարեն Վարդանյան


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում