ԻԼԻՊ-ը կանանց գումարտակ է ձևավորում
Աշխարհ
ԻԼԻՊ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ծայրահեղական կազմակերպության նոր ստորաբաժանումներից մեկի հրամանատար է նշանակել մի կնոջ: Ինչպես հաղորդում է Al Arabia-ն, ահաբեկչուհին, որը հայտնի է որպես Նադա ալ-Քաթանի, ղեկավարելու է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ստորաբաժանումը:
ԻԼԻՊ-ի կանացի գումարտակի մասին քիչ բան է հայտնի: ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ Նադա ալ Քաթանին միացել է խմբավորմանը և ծայրահեղականներին հավատարմության երդում է տվել 2013 թվականին:
Twitter-ում արած իր հաղորդագրություններում նա հորդորել է կանանց՝ անդամագրվել ԻԼԻՊ-ի ջոկատներին, ինչպես նաև մահապարտ ահաբեկչուհի դառնալու մտադրություն է հայտնել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը