Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» «Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ» ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ) 

Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դրսևորում է քաղաքական աճպարարության իր հմտությունը։ Հանրությանը «բեմից» ցույց են տալիս ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և հավաստիացնում, թե որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Մինչդեռ վարագույրի հետևում կնքվում է մի համաձայնագիր, որով ամերիկյան ընկերությունը, ունենալով 74 տոկոս բաժնեմաս, 49 տարով բացառիկ իրավունքներ է ստանում Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական ենթակառուցվածքը զարգացնելու և շահագործելու համար, ինչը հայ ժողովրդին մատուցվում է որպես Հայաստանի բացառիկ հաղթանակ։

Երևանում տարիներ շարունակ նույն խոսքն են կրկնում՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, բացվելու են տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք գործելու են Հայաստանի լիակատար ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Բաքվում ու Անկարայում, ըստ երևույթին, չեն լսում այս պաշտոնական բացատրությունները կամ պարզապես հարկ չեն համարում դրանց հետ հաշվի նստել։

Այնտեղ նախագծի մասին խոսում են առանց ավելորդ ձևականությունների՝ այն անվանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք», քննարկում են երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցության հեռանկարները, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը, Թուրքիայի՝ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ անխոչընդոտ կապվելու հնարավորությունը։ Պարզվում է՝ խնդիրը աշխարհագրությունը չէ, այլ քաղաքական բառապաշարը, ընդ որում, Բաքվի և Անկարայի բառապաշարը շատ ավելի անկեղծ է, քան երևանյան պաշտոնական ճառերը։

2022 թվականի սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարեց, թե Հայաստանի տարածքով միջանցք չկա և չի կարող լինել։ 2023 թվականի հուլիսի 25-ին նա կրկին պնդեց, որ տրանսպորտային հաղորդակցությունները պետք է գործեն պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների պահպանմամբ։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում էր, թե միջանցք չի լինելու, ճանապարհներ են բացվում, իսկ հաջորդ օրը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե Թրամփի ուղու նախագծում միջանցքային տրամաբանություն լինել չի կարող։ 2025 թվականի սեպտեմբերի 30-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը Deutsche Welle-ին տված հարցազրույցում պաշտոնական դիրքորոշումը ձևակերպեց առավել քան հստակ՝ նշելով, որ սա միջանցք չէ, այլ TRIPP, միաժամանակ տեղեկացնելով, որ երթուղու հայկական հատվածը կառավարելու է հայամերիկյան կոնսորցիումը, որն առանձին աշխատանքների կատարման համար կարող է ներգրավել այլ ընկերությունների։ 2026 թվականի մայիսի 27-ին Փաշինյանը կրկին հայտարարեց, թե «միջանցքի թեմա չկա և երբեք չի եղել»՝ հակառակ տեսակետն ունեցողներին մեղադրելով օտարերկրյա հատուկ ծառայությունների շահերից գործելու մեջ։

Այսպիսով, Հայաստանի կառավարությունը համառորեն հերքում է այն, ինչ հարևան պետությունները նույնպիսի համառությամբ ներկայացնում են որպես իրենց ռազմավարական ծրագրի մաս։ 2026 թվականի հոկտեմբերի 30-ին Անկարայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության XIII գագաթնաժողովում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» իրականացման, Միջին միջանցքի զարգացման և տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման մասին։ Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դիմելով Ադրբեջանի երկրորդ միջազգային ներդրումային համաժողովի մասնակիցներին, ուղղակիորեն նույնացրեց ձևավորվող «Զանգեզուրի միջանցքը» TRIPP-ի հետ՝ հայտարարելով, որ ձևավորվող միջանցքը, որը հայտնի է նաև TRIPP անվամբ, ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի։ Օգոստոսի 11-ին Ալիևը, ծանոթանալով Նախիջևանի երկաթուղային ենթակառուցվածքներին, տեղեկացրեց «Զանգեզուրի միջանցքի» հատվածներում ընթացող շինարարական աշխատանքների մասին, որտեղ երկաթուղին տարեկան կկարողանա փոխադրել մինչև 15 միլիոն տոննա բեռ։ Բաքուն նախատեսում է զարգացնել նաև նախագծի էներգետիկ բաղադրիչը. էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ մտադիր են «Զանգեզուրի միջանցքով» Նախիջևանը միացնել Ադրբեջանի միասնական էլեկտրաէներգետիկ համակարգին՝ միաժամանակ կառուցելով Թուրքիայի հետ կապող նոր էլեկտրահաղորդման գիծ։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը CNN Turk-ին տված հարցազրույցում ընդգծեց, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով։ Նույնքան խոսուն էր Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նախիջևանում՝ Ասիփ Քայան, ով 2026 թվականի օգոստոսի 29-ին հայտարարեց, թե հույս ունի մոտ ապագայում ականատես լինել այդ պատմական իրադարձությանը։ Սակայն ամենաանկեղծը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էր, ով 2026 թվականի հունվարի 15-ին հայտարարեց, որ Անկարան ցանկանում է «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը՝ Ադրբեջանի ցանկություններին համապատասխան, ապա վերջ դրեց դիվանագիտական բառախաղին՝ ասելով. «Նրանք դա TRIPP են անվանում, մենք՝ Զանգեզուրի միջանցք»։ Ֆիդանը նաև բացատրեց երթուղու նշանակությունը՝ Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքին կապելու և Թուրքիային Միջին միջանցքով դեպի թյուրքական աշխարհ ու Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու տեսանկյունից։

Ինչպես իր վերլուծական հոդվածում նշում է armtribunal.com-ի սյունակագիրը, Բաքվի ու Անկարայի համար TRIPP-ը հենց «Զանգեզուրի միջանցքն» է՝ ռազմավարական երթուղի, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի, Թուրքիան՝ Ադրբեջանի, իսկ վերջինիս միջոցով՝ Կենտրոնական Ասիայի հետ։ Եթե մի կողմ դնենք դիվանագիտական փաթեթավորումն ու պաշտոնական ճառերը, միջանցքի ռազմավարական նշանակությունը միանգամայն պարզ է. Ադրբեջանը ստանում է ուղիղ և անխոչընդոտ հաղորդակցություն Նախիջևանի հետ, Թուրքիան՝ Իրանի ու Ռուսաստանի տարածքները շրջանցելով դեպի Կենտրոնական Ասիա դուրս գալու հնարավորություն, Վաշինգտոնը՝ տարանցիկ ուղիների նկատմամբ ազդեցության լծակներ, իսկ Հայաստանին, շրջանակային համաձայնագրով, փաստորեն վերապահվում է այդ ամենին հետևողի դերը՝ սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանության ձևական ճանաչման պայմաններում։

TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության շրջանակային համաձայնագիրը հրապարակվել է 2026 թվականի մայիսի 26-ին. Մարկո Ռուբիոն այն ստորագրել է հունիսի 1-ին, Արարատ Միրզոյանը՝ հունիսի 4-ին։ Փաստաթղթի 8-րդ հոդվածը նախատեսում է, որ սահմանային անցակետերում քաղաքացիների և փոխադրողների անմիջական սպասարկումը կարող են իրականացնել մասնավոր օպերատորները, մինչդեռ Հայաստանի պետական մարմինները կպահպանեն սահմանային ու մաքսային վերահսկողության իրենց լիազորությունները։ Ստացվում է մի համակարգ, որտեղ մասնավոր օպերատորն է դիմավորում ու սպասարկում սահմանը հատողին, իսկ պետական մարմինները մնում են հետին պլանում։ Սակայն սահմանն այն տեղն է, որտեղ պետական ինքնիշխանությունը դառնում է շոշափելի, և սպասարկումը մասնավոր օպերատորին հանձնելը նշանակում է Հայաստանի պետական ներկայության և վերահսկողության էական սահմանափակում իր իսկ տարածքում։

Այստեղ արդեն միանգամայն տեղին է հարցնել՝ ինչո՞ւ հայ ժողովուրդը պետք է հավատա Հայաստանի իշխանությունների հավաստիացումներին։ 2018 թվականից ի վեր տրված խոստումների դիմաց Հայաստանը ստացել է ազգային աղետ, Արցախի կորուստ, ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանում և հազարավոր ընտանիքների խորտակված ճակատագրեր։ 2020 թվականի պատերազմի օրերին ևս հայ հասարակությանը համոզում էին, թե իրավիճակը վերահսկելի է, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ էր։ Այժմ նույն քաղաքական գործելակերպը կիրառվում է TRIPP-ի շուրջ. հայ ժողովրդին կրկին հանգստացնում են հավաստիացումներով, թե միջանցք չկա ու չի լինելու, մինչդեռ Բաքուն և Անկարան բացահայտ քննարկում են դրա կառուցումն ու ռազմավարական նշանակությունը։ Հայ հասարակությունը պետք է վերջապես սթափվի, քանի որ TRIPP-ի շուրջ ինքնախաբեության և սխալի գինն այս անգամ կարող է անդառնալի լինել

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The Telegraph
Ամենադիտված