Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ» Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվում Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» 

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ոչինչ այնքան խոր և համակողմանի չի բնորոշում որևէ բռնատիրական ռեժիմի էությունը, որքան կոնկրետ մարդկանց հետ տեղի ունեցած ողբերգությունները, կոնկրետ ճակատագրերի խորտակումը: Նիկոլ Փաշինյանի՝ արդեն ավելի քան 8 տարի տևող իշխանավարման ընթացքը հազարավոր մարդկանց կյանքերի անժամանակ ընդհատման, մահվան, ողբերգությունների ու աղետային կորուստների պատմություն է:

 Բայց խոսքը միայն պատերազմի մասին չէ: Ցավոք, օրինակները շատ են: Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկեց Փաշինյանի «ավտոբուս»-ավտոշարասյան մեքենաներից մեկը՝ ընդհատելով թե՛ երիտասարդ կնոջ, թե՛ նրա ապագա բալիկի կյանքը: Գործնականում ոչ ոք իրական պատիժ դրա համար չկրեց:

 Պրոդյուսեր, հրապարակավ հակաիշխանական դիրքորոշումներով հանդես եկող Արմեն Գրիգորյանին մեղադրեցին «ատելություն սերմանելու» հոդվածով, 2022 թ. մայիսի 17-ին կալանավորեցին, իսկ 2022 թվականի հուլիսի 15-ին հենց դատարանի դահլիճում նա մահացավ: Սիրտը չդիմացավ: Դառը մխիթարանք է թերևս միայն այն, որ Արմենը չտեսավ` ինչպես է հայաթափվում Արցախը...

Եվ հենց Արմեն Գրիգորյանն էր, որ 2021 թվականի փետրվարին, հարցազրույցներից մեկի ժամանակ արեց հետագայում մարգարեական կանխատեսման ու զգուշացման վերածված հայտնի արտահայտությունը. «Սրան հանեք, մարդ չմեռնի է՛լ, հող չտանք է՛լ, մարդկանց կյանք չխախտվի է՛լ, երկիրս խայտառակ չլինի է՛լ...»:

Անցել է ավելի քան 5 տարի, ինչ հնչել է այդ զգուշացումը: Եվ անցել է ավելի քան 4 տարի, ինչ Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում: Թեպետ ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչ իշխող ռեժիմը մահվան մատնեց իր դեմ հանդես եկող մարդուն:

 Մահերը շարունակվում են: Իշխանության մեղքով մահերը:

Վերջինն այդ շարքում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ, Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում առաջադրված և գործնականում այդ պատճառով կալանավորված Արսեն Գևորգյանն է: Կենսուրախ, կյանքով լի, ժպտադեմ, 46 տարեկան տղամարդուն ընտրությունից 4 օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին կալանավորեցին (իբր, ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով), իսկ նոյեմբերի 10-ի առավոտյան «Նուբարաշենի» բանտ մեկնած շտապօգնության բրիգադը արձանագրեց մարդու մահը, նախնական վարկածով՝ սրտի կանգ, ինֆարկտ...

Այն, որ Արսեն Գրիգորյանի մահվան համար պատասխանատվությունն ու մեղքը Փաշինյանի իշխանության վրա է, կարծում ենք, ակնհայտ է բոլորին, բացի քպական «վերնախավից»:

Արսեն Գևորգյանի բանտային մահը, ինչ խոսք, ցնցել է հասարակության զգալի մասին, գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը, միասին կամ առանձին հանդես են եկել խիստ հայտարարություններով, երեկ «Ուժեղ Հայաստանը» անգամ Երևանում Եվրամիության ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա իրականացրեց: Ինչ վերաբերում է Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներին, ապա նրանք իրենց այնպես են դրսևորում, կարծես ամեն ինչ հենց այդպես էլ պիտի լիներ, կածես արտառոց ոչինչ չի եղել: Այդպես էլ ասում են, թե՝ «մարդիկ ինֆարկտից ազատության մեջ էլ են մահանում...»:

Ու մարդկայնության, բարոյականության տեսակետից սա ամենից սարսափելի երևույթներից մեկն է. իշխանության ներկայացուցիչների հրապարակային վարքում չի նկատվում ոչինչ այն ամենից, ինչը բնորոշում են որպես՝ «խղճի խայթ», «մեղքի զգացում», «ապրումակցում», ցավ...

Հակառակը՝ պրոիշխանական քարոզիչներն ու քարոզչամիջոցները մարդուն շարունակում են հետմահու վարկաբեկել ու արատավորել: Ու դա անում են գիտակցաբար, դա անում են, որպեսզի արդարացնեն... անարդարացնելին՝ մարդուն կյանքից զրկելը, մարդու կյանքը խլելը: Հազիվ թե կարելի էր այլ բան սպասել դագաղի կափարիչներ «պարացնելով» իշխանության եկածներից, բայց նույնիսկ այդ պարագայում ուղղակի ահավոր է տեսնել ապամարդկայնացման նման դրսևորումները...

Դա միաժամանակ խորությամբ բնորոշում է օրվա իշխանության ուղնուծուծով բռնատիրական բնույթը: Այն, որ այդ իշխանությունը, հանուն իր աթոռները պահելու, ընդունակ է ամեն ինչի, իսկ իրեն գործնականում մերժած հանրությանը ոչինչ չունի առաջարկելու, բացի կալանավորումներից, մահերից ու պատերազմով սպառնալուց:

Կալանավորումների մասին: Ու սա առանցքային հարցն է: Փաշինյանի իշխանության օրոք կալանքը դարձել է ընդդիմության, իշխանությանը հակաճառողների, իշխանության որոշումները չընդունողների դեմ պայքարի բութ գործիք:

Օրինաչափ է, որ նման իշխանության պայմաններում այսօր կալանավորված են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի հիմնական ղեկավարները: Բացի այն, որ դա օրվա իշխանությանը բնորոշում է որպես բռնատիրական և հակաժողովրդավարական, կալանքը վերածվել է հասարակությանը ահաբեկելու, ռեպրեսիվ տեռորի ենթարկելու, անհամաձայնության ցանկացած դրսևորում խեղդելու միջոց:

Ցանկացած նորմալ իրավաբան կբացատրի, որ կալանքը խափանման ծայրահեղ միջոց է, որը կիրառվում է, եթե կան հիմնավոր կասկածներ, որ մեղադրվող(ներ)ը կարող է խուսափել քննությունից, օրինակ՝ փախչել կամ խոչընդոտել քննության ընթացքին կամ ազդել այդ ընթացքի անաչառության վրա: Դա՝ իրավական տեսանկյունից:

Մինչդեռ Հայաստանում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, առավել ևս՝ վերջին 2-3 տարիներին կալանքը վերածվել է շատ կոնկրետ քաղաքական պատժիչ «գործիքի»: Բութ «գործիքի»: Կալանքը ժամանակակից Հայաստանում դադարել է իրավաքննչական կամ դատաիրավական երևույթ լինելուց, այն վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդնեի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու գործիքի:

Կալանքը Փաշինյանի իշխանության համար դարձել է ընդդիմադիր գործիչներին ոչ միայն հալածելու, հնարավորինս լռեցնելու, կաշկանդելու, այլև խոշտանգելու միջոց:

Ինչի մասին է խոսքը, եթե իշխանությունը հրահանգում է անկողնային հիվանդին պատգարակով քարշ տալ դատարանի դահլիճ, իսկ կառավարության ղեկավարը դեմքի՝ «հոգիս փառավորվում է» արտահայտությամբ խրախուսում ու գովաբանում է դա:

 Մարդը հաղթում է ՏԻՄ ընտրություններում, ընտրվում համայնքի ղեկավար, բայց քանի որ Փաշինյանի կողմնակիցը չէ, այլ ընդդիմադիր, մեղադրանքներ են հորինում, կալանավորում, մի քանի տարի պահում բանտում, իսկ հետո նա դատարանում ճանաչվում է անպարտ, այսինքն՝ արդարացվում է...

Բայց ոչ ոք պատասխանատվություն չի կրելու մարդու կյանքից խլված տարիների ու առողջության համար: Ինչպես, հնարավոր է, ոչ ոք պատասխանատվություն չի կրի Արսեն Գևորգյանի մահվան համար: Իսկ ո՞վ պատասխանատվություն կրեց Փաշինյանի նախընտրական պաստառը վնասելու (վարչական իրավախախտում, որ ընդամենը տուգանք է ենթադրում) համար ոստիկանություն տարված, այնտեղից՝ հոգեբուժարան տեղափոխված ու հետո իբրև թե ինքնասպանություն գործած Արմեն Հովհաննիսյանի մահվան համար...

Կալանքից բացի, Փաշինյանի իշխանությունն ու քպական քարոզիչները նույնպիսի բութ գործիք են դարձրել մարդկանց, ընդդիմախոսներին «ներկայացված մեղադրանքով» վարկաբեկելը: Ու հենց Արսեն Գևորգյանի դեպքում էլ, նշեցինք, դա կիրառում են: Մարդուն բանտարկել են, գործնականում՝ կյանքը խլել, բայց ասում են՝ «ընտրակաշառք էր բաժանել...»:

 Ի՜նչ անմեղության կանխավարկած, ի՜նչ ապացույց, ի՜նչ դատ:

Մարդուն վարկաբեկում են, խայտառակ մեղադրանքներ ներկայացնում, պիտակավորում, հետո պարզվում է՝ դատարան հասած գործի նյութերում ոչ մի նման մեղադրանք ու ապացույց չկա: Բայց համառորեն շարունակում են պիտակավորել՝ թեկուզ ձևական ներողություն խնդրելու փոխարեն:

Առհասարակ, հեղափոխությունները չեն լինում ու երբեք էլ չեն եղել «սիրո և համերաշխության»: Դրանք եղել են, կան ու կլինեն մարդկանց ճակատագրերը ու կյանքերը խժռող, անկախ այն բանից՝ ֆրանսիակա՞ն են, «վարդերի՞», թե՞ «թավշյա»:

Մարդն զգուշացնում էր, չլսեցինք. «Սրան հանեք, մարդ չմեռնի է՛լ, հող չտանք է՛լ, մարդկանց կյանք չխախտվի է՛լ, երկիրս խայտառակ չլինի է՛լ...»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը
Ամենադիտված