Չինաստանի Հայնանի նահանգում 40-ամյա տղամարդը դանակով վիրավորել է հինգ երեխայի
Աշխարհ
Չինաստանի Հայնանի նահանգի բնակիչներից մեկը դանակով հարձակվել է երեխաների վրա և վիրավորել նրանցից հինգին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Հայկոու քաղաքի տարրական դպրոցում պարապմունքների ավարտից հետո: Անհայտ մի մեկը հարձակվել է այն պահին, երբ երեխաները գտնվում էին ուսումնական հաստատության մերձակայքում:
Նախնական տվյալներով՝ հարձակումը կատարել է մոտավորապես 40 տարեկան մի տղամարդ: Նա ձերբակալված է:
Տուժած աղջիկներից մեկի առողջական վիճակը գնահատվում է օրհասական:
Հարձակման պատճառները հայտնի չեն: Ոստիկանությունը պարզում է պատահածի հանգամանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը