Մաֆիա, մակաբույծներ. Սաակաշվիլին՝ Ռադայի պատգամավորներին
Աշխարհ
Օդեսայի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին տարբերվել է իր նոր սկանդալային վարքագծով: Ժողովներից մեկի ժամանակ նա Գերագույն Ռադայի պատգամավորներին կոչել է «մաֆիա, մակաբույծներ» և անգամ «չարամիտ սրիկաներ»: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Նման արտասովոր պահվածքի պատճառը պատգամավորների կողմից Ուկրաինայի մաքսային ոլորտում բարեփոխումներ կատարելու մասին նոր օրենքի նախագծի քննադատությունն է եղել:
«Բոլոր մակարդակներում մաֆիոզային կառավարությանը հակառակվում ենք: Մեզ անհրաժեշտ գումարը չեն տրամադրել մաքսային ոլորտն ապահովելու համար, այլ առաջարկել են ստեղծել միջգերատեսչական կոմիտե: Այդ կոմիտեն գաղափարների գերեզմանոց է»,- ասել է Սաակաշվիլին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը