Թուրքիա մեկնելու վտանգի մասին՝ ԱՄՆ պետդեպը զգուշացում է արել
Աշխարհ
ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է երկրի բնակիչներին Թուրքիա մեկնելու վտանգի մասին՝ կոչ անելով խուսափել դրանցից:
«Վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և միջազգային ու տեղական խմբավորումների կողմից սպառնալիքի աճող մակարդակի պատճառով՝ ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է չափազանց զգույշ լինեն՝ Թուրքիա ճամփորդելիս»,- ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ առավել վտանգավոր են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող շրջաննեը, մասնավորապես՝ Սիրիայի հետ սահմանի տարածքում: Բացի այդ, ամերիկացիներին խորհուրդ են տվել «խուսափել մարդաշատ վայրերից, այդ թվում՝ տուրիստական գոտիներում, քաղաքական հանդիպումների ու երթերի ժամանակ»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը