Էրդողանի գաղտնի պատերազմը քրդերի դեմ՝ Սիրիայից ավելի սարսափելի կլինի. ՄԻՊ
Աշխարհ
Թուրքիայի գործողությունները քրդական տարածքներում՝ հարյուրավոր զոհերով լայնածավալ պատերազմի են վերածվել, իսկ թուրք զինվորականների դաժանությունը կարելի է համեմատել բռնության հետ, որը կլանել է Սիրիան՝ քաղաքացիական պատերազմի տարիների ընթացքում: Այս մասին «Sputnik Turkеy»-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի ղեկավար Օզթյուրք Թյուրքդողանը:
Նրա խոսքով՝ բռնության աստիճանը կարելի է համեմատել սիրիական հակամարտության ընթացքի հետ, ինչպես դաժանության մասշտաբով, այնպես էլ քաղաքացիական բնակչության շարքերում զոհերի թվով: Թուրքիայի դաժանությունը Սիրիայի ֆոնին՝ ավելի տեղական մի բան է, սակայն թուրք զինվորների հարձակումներն իրականացվել են նաև Դիարբեքիր նահանգի սահմաններից դուրս, որտեղ կենտրոնացված է քրդական բնակչությունը:
«Հայտնի է, որ Դիարբեքիրում ռազմական գործողություն է անցկացվում: Այսինքն՝ այնտեղ ներկայումս իսկական պատերազմ է մղվում: Նույն իրավիճակը Ջիզրեում է, որտեղ, ըստ մեր գնահատականների, զոհվել է ավելի քան 200 խաղաղ քաղաքացի: Իսկ Սուր շրջանում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հասնում է մոտ 100 մարդու: Մոտ 130 մարդ է վիրավորվել»,- ասել է Թյուրքդողանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը