Ռուբլու փոխարժեքն ամրապնդվում է նավթի գնի աճի ֆոնին
Աշխարհ
Մոսկվայի բորսայում մարտի 1-ին սկսված սակարկությունների ընթացքում ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ ընկել է 1,26 ռուբլով և կազմել 73,94 ռուբլի՝ հունվարի սկզբից ի վեր առաջին անգամ ցած իջնելով 74 ռուբլու նշագծից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Եվրոյի փոխարժեքն իջել է 1,44 ռուբլով՝ մինչև 80,4 ռուբլի՝ նույնպես հունվարի սկզբից ի վեր առաջին անգամ ցած ընկնելով 81 ռուբլու նշագծից:
Ռուբլու փոխարժեքն ամրապնդվում է նավթի գնի աճի ֆոնին: Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսի արժեքը աճել է 1 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 37,02 դոլար:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը