Էրդողանը հիշել է Ռուսաստանի հետ բարեկամության մասին
Աշխարհ
Ռուսաստանը չի հասկացել Թուրքիային՝ կորցնելով իր ընկերոջը: Այս մասին հայտարարել է թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում տեղական վարչակազմերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք Ռուսաստանի և ռուս ժողովրդի թշնամիները չենք: Այն ժամանակ, երբ ուրիշները պատժամիջոցներ էին սահմանում Ռուսաստանի դեմ, մենք դա չենք արել»,- մեջբերում է «Anadolu» գործակալությունը՝ Թուրքիայի նախագահին:
«Երբ խոսքը վերաբերում է մեր անկախությանը, մենք չենք խոնարհվի որևէ մեկի քմահաճույքների առջև»,- նշել է թուրք առաջնորդը:
Նա հավելել է, որ Թուրքիան ուժեղ երկիր է, և խոստացել է «Ալլահի թույլտվությամբ և օրհնությամբ» թաղել «փոսերի մեջ նրանց, ովքեր փորել են դրանք»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը