Լեոնարդո Դի Կապրիոն «Օսկար»-ը մոռացել է ռեստորանում (տեսանյութ)
Աշխարհ
Լեոնարդո Դի Կապրիոն, ով «Օսկար» է ստացել «Վերապրածը» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար, մոռացել է բաղձալի արձանիկը ռեստորանում՝ բուռն խնջույքից հետո: Այս մասին հաղորդում է TMZ.com պորտալը, որի թղթակիցը հասցրել է նկարահանել միջադեպի բացառիկ կադրերը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Լեոն բարում շնորհավորանքներ ընդունում: Նա ռեստորան է մտել ոսկե արձանիկով, սակայն դուրս է եկել՝ մի շիշ խմիչքը ձեռքին: Դի Կապրիոն արդեն նստած էր ավտոմեքենայի մեջ, երբ մի մարդ «Օսկարով» դուրս է վազել ռեստորանից:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը