Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Դեմիրթաշի դեմ
Աշխարհ
Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցոթյան համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հետաքննության պատճառը փետրվարի 29-ին Դեմիրթաշի հայտարարությունն էր, որով կոչ էր արել բոլորին քայլել դեպի Սուր գավառ, որտեղ դեռևս նախորդ տարվանից շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը: Որպեսզի օրենքով նախատեսված պատգամավորական անձեռնմխելիությունը հանվի, Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը համապատասխան դիմում է ուղարկել արդարադատության նախարարություն:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը