Սիրիայում հրադադարի ռեժիմը պահպանվում է. Պան Գի Մուն
Աշխարհ
Սիրիայում հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է, չնայած առանձին միջադեպերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Առայժմ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է, չնայած առանձին միջադեպերին: ես հորդորում եմ բոլոր կողմերին՝ կատարել իրենց խոստումները և թույլ տալ կենսականորեն անհրաժեշտ հումանիտար օգնություն հասցնել պաշարված շրջաններ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ վերջին օրերին ՄԱԿ-ի գործակալությունները գործընկերների հետ միասին կարողացել են օգնություն հասցնել ավելի քան 80 հազար մարդու, իսկ առաջիկա հինգ-վեց օրվա ընթացքում սննդամթերք, դեղորայք և առաջին անհրաժեշտության ապրանքներ կստանա ևս 140 հազար բնակիչ:
Իր հերթին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին հայտարարել է, որ ներկայում Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը պահպանվում է երկրի տարածքի մեծ մասում:
«Ինչպես երևում է, առայժմ հրադադարը պահպանվում է Սիրիայի տարածքի մեծ մասում»,- ասել է նա՝ հավելելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ը հայտարարություններ չի լսել նոր զգալի խախտումների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը