Թուրքական կառավարությունը շարունակում է սադրիչ գործողությունները
Աշխարհ
Թուրքական կառավարությունը շարունակում է սադրիչ գործողությունները: Հիմա, այն թույլ չի տալիս, որպեսզի Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ուղղաթիռը վայրէջք կատարի Լեսբոս կղզում, հաղորդում է Skai հունական հեռուստաալիքը:
Նախարարի թռիչքը նախատեսվում է մարտի 6-ին: Ըստ ծրագրի, Միթիլինի կատարած այցից հետո՝ նախարարը՝ ՆԱՏՕ-ի ուղղաթիռով պետք է մեկնի «Բոնն» գերմանական նավ, որը Էգեյան ծովում մասնակցում է փախստականների հոսքի կրճատման հարցով ՆԱՏՕ-ի առաքելությանը:
Անկարան պնդում է, որ հունական Լեսբոս կղզին ապառազմականացված գոտի է, և Թուրքիան անընդունելի է համարում այնտեղ ռազմական ինքնաթիռների վայրէջքը: Թուրքիան բացասական պատասխան է տվել Գերմանիայի պաշտպանության նախարարի հարցմանը, ով ցանկանում էր այցելել Թուրքիայի ափերը և անձամբ գնահատել փախստականների հետ կապված իրավիճակը և թրաֆիքինգի գործունեությունը, նշում է հեռուստաալիքը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը