Դատարանը երկու ամսով ձերբակալեց Մոսկվայում երեխայի դաժան սպանության մեջ կասկածվող դայակին
Աշխարհ
Մոսկվայի Պրեսնյայի դատարանը ձերբակալել է Ուզբեկստանի քաղաքացուհի Գյուլչեխրա Բոբոկուլովային, որը կասկածվում է Մոսկվայի հյուսիս-արևմուտքում չորսամյա աղջնակի սպանության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Հետաքննության միջնորդությունը բավարարել, Բոբոկուլովայի նկատմամբ խափանման միջոց ընտրել մինչև ապրիլի 29-ը ժամկետով կալանքի տակ պահելը»,- որոշումը հրապարակել է դատավորը:
Բոբոկուլովան ինքը հայտարարել է, թե չի առարկում իրեն ձերբակալելու դեմ:
Հետաքննությունը պնդում է, որ Գյուլչեխրան մենակ չի գործել, որ գործում կան հրահրիչներ: Քննիչի խոսքով՝ նրանց ինքնությունն առայժմ պարզված չէ, կատարվում է հետախուզում:
Ավելի վաղ պատասխանելով լրագրողների հարցին՝ Բոբոկուլովան հայտարարել է, թե «Ալլահն է հրամայել» իրեն սպանելու աղջկան:
Ենթադրյալ մարդասպանը 38 տարեկան է: ՌԴ Համերկրային միգրացիոն ծառայության տվյալներով՝ նա օրինականորեն է գտնվում Ռուսաստանում, բայց աշխատանքի արտոնագիր չուներ:
Քննիչները մարտի 1-ին հարցաքննել են կասկածյալին: Նա պատմել է, որ առաջին ամուսնուց բաժանվելուց հետո քաղաքացիական ամուսնության մեջ է եղել: Բոբոկուլովայի խոսքով՝ առաջին ամուսնությունից երեք երեխաներին իրենից խլել են ազգականները:
«Մենք իրարից բաժանվեցինք, երրորդ որդուցս հետո նա ինձ փողոց նետեց: Նա ապրում է Ուզբեկստանում: Երեխաներն ապրում են երեք հոգու մոտ. մեկը՝ ամուսնուս, երկրորդը՝ հորս, երրորդը՝ ամուսնուս քրոջ մոտ: Եվ նրանք ինձ փողոց նետեցին»,- ասել է Բոբոկուլովան:
Ըստ նախնական տվյալների՝ երեխային սպանելու պահին դայակը հոգեկան սուր խանգարման վիճակում Է եղել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը