Պուտինը պաշտպանել է Հայաստանին «Պաշտպանական համակարգերում» ընդունելու կառավարության առաջարկը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հայաստանին «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբում ընդունելու համար ՀՀ-ի հետ բանակցություններ անցկացնելու կառավարության առաջարկը, խումբ, որն ստեղծվել է Բելառուսի հետ համատեղ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան կարգադրությունը մարտի 2-ին զետեղված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
«Ընդունել «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման վերաբերյալ ՌԴ-ի կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու շուրջ համաձայնագրի կնքման բանակցություններ անցկացնելու մասին ՌԴ կառավարության առաջարկը»,- ասված է փաստաթղթի տեքստում:
Բաց աղբյուրների տվյալներով՝ «Պաշտպանական համակարգեր» բաց բաժնետիրական ընկերությունն ստեղծվել է տակավին 1996 թվականին գլխադաս կոնստրուկտորական բյուրոների, գիտահետազոտական ինստիտուտների և սերիական ձեռնարկությունների՝ օբյեկտային հակաօդային պաշտպանության միջոցների և համակարգերի մշակողների ու պատրաստողների խմբի նախաձեռնությամբ:
Զուգահեռաբար աշխատում է նաև ռուս-բելառուսական համանուն միջպետական ֆինանսաարդյունաբերական խումբը, որն ստեղծվել է բաժնետիրական ընկերության հիման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը