ԿԺԴՀ-ն հրթիռներ է արձակել Արևելաչինական ծովի ուղղությամբ
Աշխարհ
ԿԺԴՀ-ն մարտի 3-ի առավոտյան փոքր հեռահարության մի քանի հրթիռ է արձակել Արևելաչինական ծովի ուղղությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Յոնհապ» գործակալությանը:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռներն արձակվել են Բոնսանի շրջանից: Դրանց տեսակն ու թվաքանակը պարզվում է: Նշվում է, որ բոլոր հրթիռներն ընկել են ծովը:
Հրթիռների արձակումն իրականացվել է այն բանից մի քանի ժամ անց, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խիստ բանաձև ընդունեց ԿԺԴՀ-ի նկատմամբ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման և հրթիռների արձակման:
Բանաձևը ԿԺԴՀ-ից մի շարք արժեքավոր մետաղների ներմուծման սահմանափակումներ է մտցնում, ինչպես նաև պարտավորեցնում է երկրներին՝ ստուգել ԿԺԴՀ տեղափոխվող բոլոր բեռները՝ դրանցում արգելված ապրանքների ու տեխնոլոգիաների առկայությունն ստուգելու նպատակով:
Բացի այդ, Հյուսիսային Կորեայի մի քանի քաղաքացիներ ու կազմակերպություններ են ավելացվել սև ցուցակում:
Փենյանը պնդում է, որ իր տիեզերական ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, սակայն ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հարավային Կորեան և նույնիսկ ԿԺԴՀ-ի բարեկամ Չինաստանը գտնում են, որ արբանյակների արձակումը քողարկում է ծառայում Կիմ Չեն Ընի ռեժիմի կողմից միջմայրցամաքային զենքի ստեղծման փորձերի համար, որը կկարողանա հասնել ԱՄՆ-ի արևմտյան ափ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը