Ահաբեկչություններ են սպասվում Եվրոպայում մոտ ժամանակներս. ԱՄՆ պետդեպ
Աշխարհ
Մոտ ժամանակներս ԻԼԻՊ-ի ահաբեկիչները մտադիր են ահաբեկչական գործողություններ իրականացնել Եվրոպայում: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից տարածած նախազգուշացման մեջ:
«Վստահելի տեղեկատվության համաձայն՝ այնպիսի ահաբեկչական խմբավորումներ, ինչպիսիք են ԻԼԻՊ-ն ու «Ալ Քաիդա»-ն, ինչպես նաև նրանց կողմնակիցները, մոտ ժամանակներս ահաբեկչական հարձակումներ են նախապատրաստում Եվրոպայում: Բոլոր եվրոպական երկրները խոցելի են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների առջև»,- ասվում է փաստաթղթում:
Նշվում է նաև, որ ահաբեկչական հարձակումներ կարող են տեղի ունենալ նաև այլ շրջաններում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը