Ինքնահրկիզում՝ Մոսկվայում
Աշխարհ
Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր` Մոսկվայի արևելքում: Քաղցկեղով տառապող Լյուբով Կլիմովան հայտարարել է, որ այլևս չի կարող դիմանալ ցավերին և ինքնահրկիզվել է: Հարևաններն անմիջապես շտապօգնություն են կանչել: Միջադեպի տեսանյութը LifeNews-ի խմբագրություն է ուղարկել թղթակիցը՝ LifeCorr-ի միջոցով:
Դեպքի վայր ժամանած բժիշկներին անմիջապես չի հաջողվել մտնել բնակարան, փրկարարներն ստիպված են եղել կոտրել դուռը: Երբ բժիշկները վերջապես ներս են մտել, թոշակառու կինն արդեն մահացած է եղել:
«Կինն ստացել է մարմնի 80% այրվածքներ և մահացել է՝ մինչ շտապօգնության ժամանումը,- ասել է LifeNews-ին իրավապահ մարմինների աղբյուրը:- Հարևանները նշել են, որ վերջին տարիներին թոշակառուն տառապում էր քաղցկեղով, և բողոքում էր ուժեղ ցավերից»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը