Վրաստանի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան
Աշխարհ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն մարտի 7-ին պաշտոնական այց կիրականացնի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանում Վրաստանի դեսպանատնից հայտնել են, որ պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է Ջանելիձի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովի հետ: Հանդիպումների ժամանակ կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը