Վրաստանի և ՌԴ-ի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Պրահայում կկայանա մարտի 16-ին. Աբաշիձե
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը Պրահայում տեղի կունենա ընթացիկ տարվա մարտի 16-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»- ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Աբաշիձեն:
Նա նշել Է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն «այս ձեւաչափի համար ավանդական առեւտրի, տնտեսության, տրանսպորտի, մշակույթի բնագավառում, ինչպես նաեւ հումանիտար ոլորտում համագործակցության կոնկրետ հարցեր»: Աբաշիձեի խոսքով՝ դրան նաեւ կմասնակցեն երկու երկրների արտաքին գործերի եւ Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը