Երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի տիեզերքում հարձակումներից. ամերիկացի ռազմավարներ
Աշխարհ
Երրորդ համաշխարհային պատերազմը չի մղվելու երկրորդի պես և նախապես չի հայտարարվելու: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի ատլանտյան խորհրդի «Ապագա պատերազմի մշակույթ» նախագծի ղեկավար Օգյուստ Քոուլը: Այս մասին նա հայտնել է Focus գերմանական պարբերականի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ քաղաքների ոչ մի ռմբակոծություններ և պատերազմի մասին հայտարարություններ չեն լինելու, ինչպես դա եղել է XX դարում: Նա համոզված է, որ հարձակումները կսկսվեն տիեզերքից: Առաջինը, ըստ Քուլի, հարձակման կենթարկվեն արբանյակներն ու թշնամիների կարևորագույն օբյեկտները:
«Առաջին հարձակումները կսկսվեն տիեզերքում: Պետություններն ու իրենց բանակները կախված են նավիգացիայից՝ GPS-ի օգնությամբ: Թշնամուն խոցելի դարձնելու համար, պետք է խոցել նրա արբանյակները: Անմիջապես կհաջորդեն թշնամու կարևորագույն օբյեկտների վրա կիբերհարձակումները: ԱՄՆ-ում, օրինակ, հաքերները կհարձակվեն Ուոլ-սթրիթի վրա: Հանկարծակի կանջատվի ինտերնետը, բջջային կապը», - պարզաբանել է ամերիկացի ռազմավարը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը