Պուտինն «ամուսնացել է». Կոբզոն
Աշխարհ
Ռուս երգիչ և պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր «ամուսնության» մասին: ՌԴ նախագահի այսպես կոչված «երկրորդ կնոջ» մասին արտիստը հայտնել է «Собеседник» պարբերականին:
Կոբզոնը խոստովանել է, որ իր արտասահմանցի ընկերները հաճախ հարցնում են նրան, երբ ՌԴ նախագահը կամուսնանա երկրորդ անգամ, ինչին ինքը պատասխանում է. «Այո, նա (Պուտինը) վաղուց արդեն երկրորդ անգամ է ամուսնացել... Այո, նա ամուսնացել է Ռուսաստանի հետ: Ինչ կարող ես անել, եթե ոչ ոք, բացի Ռուսաստանից գոյություն չունի նրա համար»,- ասել է երգիչը:
Իոսիֆ Կոբզոնը հայտարարել է. «Ես գիտեմ, որ ոչ բոլորն են սիրում Պուտինին, բայց, այդ դեպքում ասեք ինձ, թե ինչու չեք սիրում նրան, և ես հնարավոր է հասկանամ»:
Հիշեցնենք, որ ապրիլին, Պուտինը պաշտոնապես հայտարարել է կնոջից՝ Լյուդմիլայից ամուսնալուծվելու մասին՝ մոտ 30 տարվա ամուսնությունից հետ: Ինչպես հայտնի է, նախագահին արդեն մի քանի տարի է, ինչ սիրավեպ են վերագրում մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի հետ: Ասում են, որ նա նույնիսկ հասցրել է երեխաներ ունենալ Պուտինից:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը