Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ ՔՊ-ին սատարելու համար Ա.Օ.-ն տեղադրել է քաղաքացու լուսանկարը և անպարկեշտ արտահայտություններ արել Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին Արհեստական բանականությամբ կեղծ հոգևորականներ են ստեղծում. Հայր Զաքարիա Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Հայաստանի պատանիների շախմատի հավաքականը հաղթեց Գերմանիային Եվրոպայի առաջնությունում ՌԴ ԱԴԾ-ն Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը Մի հանձնարարություն է իջեցված` ցանկացած գնով պահել իշխանությունը և լավագույնս կատարել խամաճիկի դերը. պատգամավոր Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 29-ի դրությամբ 

Երեք ինքնություն մի մարդու մեջ. Ռազմիկ Գասպարյան` ավիացիայի նվիրյալը

ԱՐԽԻՎ

Ռազմիկ Գասպարյանին ճանաչում եմ երեք տասնամյակից ավելի։ Նա իմ արմենպրեսյան գործընկեր Էմիլ Բենգլյանի մտերիմներից էր, և հաճախ էր լինում մեր գործակալությունում։ Հետաքրքիր զրուցակից էր, հատկապես երբ խոսք էր գնում մեր օդաչուների մասին, որոնց համբավը վաղուց էր դուրս եկել Հայաստանի սահմաններից։ Բնական է, ինչի՞ մասին կարող էր խ ոսել օդաչուն, ով անմնացորդ նվիրումով ծառայում էր ընտրած մասնագիտությանը։ Մի անգամ ես նրա կրծքին տեսա ԽՍՀՄ սպորտի վարպետի կրծքանշանը։ Պիտի ասեմ, որ մանկուց անթաքույց հարգանք էի տածում այդ նշանը կրողների նկատմամբ։ Դա, երևի նրանից էր, որ Թբիլիսիում, որտեղ անցել են իմ մանկության և պատանեկության տարիները, ինքս էլ էի սպորտով զբաղվում և ձգտում էի դառնալ սպորտի վարպետ, մանավանդ, որ իմ հարազատ քաղաքում ԽՍՀՄ սպորտի վարպետներին կարելի էր մատների վրա հաշվել։ Ինչևէ։ Հետաքրքրվեցի։ Պարզվեց, որ նա պարաշյուտային սպորտի վարպետ է։ Ավելին։ Նա Հայաստանու մ առաջին պարաշյուտիստն է, ով արժանացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչման։ Բայց որ առաջին կարգի օդաչուն, օդում 13 հազար ժամ անցկացրած ավիատորն այդքան ռոմանտիկ է, ավելին՝ տաղանդավոր երազող, այն էլ իր երազանքը կենսագործելու հսկայական կամք ունի, ինձ համար հաճելի հայտնություն էր։

Սիրելի ընթերցող, երևի քեզ մի քիչ խճճեցի։ Ռազմիկ Գասպարյանը, ավիացիայի այդ նվիրյալը, կենսաթոշակի անցնելուց հետո (ավիատորներին շուտ են թոշակի ուղարկում) ձեռնարկեց մի գործ, որի համար սերունդները շնորհակալ պիտի լինեն։ Այո, ես չեմ վախենում նման գնահատական տալուց։ Նա հիմնադրեց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի թանգարանը։ Նրա անունը երկար կհիշվի, ինչպես այսօր երախտագիտությամբ են հիշում Հայաստանի պետական պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի և աշխարհում առաջին մանկական պատկերասրահի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի անունները։

Ես իզուր չեմ իմ մանրապետումը վերնագրել «Երեք ինքնություն մի մարդու մեջ»։ Իրոք, հենց այդպիսին է իմ վաղեմի բարեկամ Ռազմիկ Գասպարյանը, ում ծննդյան 75-ամյակը լրանում է այսօր' հունիսի 4-ին։ Փորձենք մեկիկ-մեկիկ բնութագրել Գասպարյան- օդաչուին, Գասպարյան- մարզիկին և թանգարանի հիմնադիր Գասպարյանին։

Սկսենք ավիացիայից։ Երևի հայտնություն արած չենք լինի, եթե ասենք, որ նա մանկուց է երազել օդաչու դառնալու մասին։ Բայց, եթե ուրիշների պարագայում դա պարզապես խոսքեր են, ապա Ռազմիկ Գասպարյանի պարագայում դա իրոք այդպես է։ Տղան, երևի թե, մանկապարտեզից է երազել օդաչու դառնալու մասին։ Այդ երազանքը նրան տանում է Կուրսկի մարզի Ռիլսկի քաղաքի ավիատեխնիկական ուսումնարան։ Սովորում է, ավարտում, ավիատեխնիկի դիպլոմ ստանում և վերադառնում Երևան։ Որոշ ժամանակ ավիատեխնիկ աշխատելուց հետո նա հասկանում է, որ ավիատեխնիկն այն մասնագիտությունը չէ, որի մասին եր ազել է։ Նա երազել է օդաչու դառնալու մասին։ Վերը նշել ենք, որ Ռազմիկ Գասպարյանը իր երազանքներն իրականություն դարձնելու համար ջանք ու եռանդ չի խնայում։ Եվ նա նորից է նստում կուրսանտի նստարանին։ Այս անգամ Կալուգայի մարզի օդաչուական դպրոցում։ Ավարտում է, ստանում է օդաչու-հրահանգչի և հրահանգիչ-պարաշյուտիստի դիպլոմ։ Վերադառնում է իր «Ալմա-մատերը» և շուրջ երեսուն տարի ակոսում է հինգերորդ օվկիանոսը։

Ռազմիկ Գասպարյանը շատ է հպարտանում օդում անցկացրած իր թռհչքային ժամերով։ Հիրավի, քչերը կարող են հպարտանալ 13 հազար ժամ օդում անցկացրած թռիչքային ժամերով։ Դա իսկական «գրոսմայստերական» ցուցանիշ է։ Իր երկարամյա օդաչուական կյանքի ընթացքում նա վարել է ՅԱԿ-12, ՅԱԿ-18, ԱՆ-2, ՅԱԿ-40, ՏՈՒ-154 ինքնաթիռները։ Պետք է ասել, որ այն ժամանակ, երբ Ռազմիկ Գասպարյանը նստեց ՏՈՒ-54 ինքնաթիռի ղեկանավի մոտ, այդ ինքնաթիռը ամենաարդիականն էր խորհրդային քաղաքացիական ավիացիայում։ Աշխատանքի բերումով եղել է տասնյոթ երկրում։ Հասկանալի է, որ ոչ մեկ անգամ։

Ռազմիկ Գասպարյանը չափազանց պարտաճանաչ և հայրենասեր մարդ է։ Նա հայ օդաչուներից առաջիններից էր, ով մեկնեց Աֆղանստան, Նա նաև անմասն չմնաց Արցախյան պատերազմի օրերին, երբ արցախահայերը պայքարի էին ելել իրենցից մի քանի անգամ հզոր պատենցիալ ունեցող թշնամու դեմ։ Քաղաքացիական ավիցիայի հայ օդաչուները շրջափակման մեջ գտնվող արցախահայերին հասցնում էին ամեն ինչ և այնտեղից տարհանում վիրավոր ազատամարտիկներին, հիվանդներին, կանանց ու երեխաներին, ծերերին։ Ցավոք, նաև՝ զոհվածների դիակներ։ Իսկ Ռազմիկ Գասպարյանին իր ՏՈՒ-154 ինքնաթիռով բաժին ընկավ մի ցավալի առաքելություն։ Նա Բաքվից տարհանում էր իրենց տներից բռնի ուժով վտարված հայությանը։

Իր բնակարանի' իրեն համար առանձնացված անկյունում Ռազմիկն ինձ ցույց է տալիս այն տասնյոթ երկրների դրոշակները, որտեղ նա եղել է։ Իմ ուշադրությունը գրավեցին յուրաքանչյուր դրոշակի կողքին «հանգրվանած» փոքրիկ տուփերը։ Պարզվեց, որ դրանցում մի բուռ հող է այն երկրից, որտեղ նա եղել է։ Իմ հարցին, թե ի՞նչ իմաստ ուներ օտար երկրներից հող բերելը, նա պատասխանեց.

-Ճիշտն ասած, չգիտեմ։ Բայց առաջին անգամ մի բուռ հող բերեցի Բեյրութից, կարծելով, որ այդ հողը շաղախված է Եղեռնի ժամանակ նահատակված զոհերի արյամբ։

- Ռազմիկ, դու արդեն այն ժամանակ, երևի, մտածում էիր ավիացիայի թանգարան հիմնելու մասին։ Այդ դրոշակներն էլ այդ ցուցադրանքի առաջին նմուշներն էին լինելու։

-Երևի…

Հիմա անցնենք պարաշյուտային սպորտին։

Պարաշյուտով հրապուրվելու մասին խոսելիս, Ռազմիկը շեշտում է մի հանգամանք.

-Ես երկու անգամ խախտել եմ այդ սպորտաձևում ընդունված կանոնը։ Առաջինն այն էր, որ ես առաջին անգամ պարաշյուտով թռա, երբ ընդամենը 15 տարեկան էի, մինչդեռ նման իրավունք տրվում է 16-ը լրացած անձանց։ Երբ հրահանգիչն իմացավ իմ տարիքի մասին, կտրուկ կարգադրեց պարաշյուտը վայր դնել։ Ես լացս դրեցի և … զզվացրի հրահանգչիս։ Նա ստիպված էր թույլ տալու ինձ նստել օդապարիկի մեջ։ Այո, ես իմ առաջին թռիչքը կատարել եմ օդապարիկից։ Իսկ երկրորդ խախտումն ավելի «ծանր» էր։ Մինչ այդ, ես 605 թռիչք էի կատարել, բայց արդեն տարիքս 62 էր և ես իրավունք չունեի թռիչք կատարե լու։ Պարաշյուտային սպորտում թույլատրելի տարիքը վաթսուն տարին է։ Բայց երբ իմացա, որ աշխարհում առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան պարաշյուտով թռել է 606 անգամ, ես էլ ցանկացա ունենալ այդքան թռիչք։ Ես արդեն տասնհինգամյա պատանի չէի, այլ ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն։ Եվ այս անգամ էլ բացառության կարգով ինձ թույլ տվեցին թռիչքների քանակով հասնել Խորհրդային Միության հերոս Վալենտինա Տիրեշկովային։ Սա, իհարկե, կատակ է…

-Իսկ ի՞նչ հաջողությունների ես հասել այդ մարզաձևում։

-Արդեն ասացի, որ եղել եմ Հայաստանի բազմակի չեմպիոն, այդ մարզաձևի Հայաստանի հավաքականի ավագը։ Հաջողությամբ մեր հանրապետության մարզական պատիվը պաշտպանել ենք Անդրկովկասի և Խորհրդային Միության առաջնություններում։

-Հիմա մի երկու խոսք թանգարանի մասին։ Իսկ ինչո՞ւ ընդամենը երկու խոսք։ Այն պարզ պատճառով, որ թանգարանը, որի հիմնադիրն արժանի է ամենայն դրվատանքի, առանձին խոսակցության առարկա է։ Այդ մասին հետո։

-Թանգարանը ստեղծվել է 1998 թվականին,- պատմում է Ռազմիկ Գասպարյանը։ -Ես այդ գործին ձեռնամուխ եղա մեր վարչության վետերանների խորհրդի հորդորով։ Ինձ օգնության ձեռք մեկնեցին մեր վետերանները։ Մեկը մի մասունք էր բերում, մյուսը՝ գիրք, երրորդը՝ լուսանկար։ Ես երախտապարտ եմ մեր վետերաններից մեկի՝ ավիացիայի գվարդիայի գնդապետ Խաչատուր Պետրոսյանցի ընտանիքին, ով թանգարանին նվիրեց գնդապետի անձնական արխիվը, հայ օդաչուների մասին նրա հեղինակած գրքերն ոււ հոդվածները։

-Այսօր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիացիայի թանգարանը» գործում է, գործում է իր տնօրենի անսպառ ջանքերի ու նվիրվածության շնորհիվ։ Պատճառաբանելով, որ այդ թանգարանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, այնտեղ ոչ մի պաշտոնյա ոտք չի դրել։ Այո։ եթե չեմ սխալվում (գուցե և սխալվում եմ), մշակույթի նախարարությունում պիտի, որ գոյություն ունենա թանգարանների բաժին կամ նման մի կառույց պետք է ունենա նաև Երևանի քաղաքապետարանը։ Կարծում եմ, որ այդ կառույցների սուրբ պարտականությունն է լինել այդ թանգարանում և իրե նց «շեֆերին» հիշեցնել նման թանգարանի գոյության մասին։ Իհարկե, ենթականերից «մեսիջ» չստանալը չի կարող արդարացնել քաղաքապետի կամ մշակույթի նախարարի այդքան անտարբեր վերեբերմուքը։ Այդ բազմազբաղ պաշտոնյաները ունեն տեղակալների մի ստվար բանակ, գոնե նրանց հանձնարարեն մեկ-մեկ, գոնե տարին մեկ անգամ, դիցուկ «Թանգարանների միջազգային օրվա» առիթով լինել այդ կորած-մոլորած թանգարանում։ Թե չէ Փարաջանովի կամ Ազգային պատկերասրահում ամեն տուրիստ լինում է։ Ավիացիայի թանգարանի մասին Ճապոնիայում գիտեն, ուր Ռազմիկ Գասպարյանը հայ օդաչուների համազգեստի ինչ-ինչ մասեր է ուղարկել։ Կամ Անգլիայից մի ժուռնալիստ նամակ է գրում Գասպարյանին, որ նա Անգլիայում ճանաչում է մի հայ ընտանքի, որի չորս զավակներից երեքը օդաչու են։ Օդաչուի մասնագիտություն է ընտրել նաև այդ ընտանիքի երկու դուստրերից մեկը։

Ռազմիկ Գասպարյանը երազում է այն օրվա մասին, երբ ինքը անձամբ էքսկուրսավարի դեր կկատարի այդքան սպասված պաշտոնյաների համար։

Լևոն Ազրոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներՔՊ-ին սատարելու համար Ա.Օ.-ն տեղադրել է քաղաքացու լուսանկարը և անպարկեշտ արտահայտություններ արելՍևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափԻրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկինԱրհեստական բանականությամբ կեղծ հոգևորականներ են ստեղծում. Հայր ԶաքարիաԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էIRIB. Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի հարվածներին իր մասնակցությունըԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՀայաստանի պատանիների շախմատի հավաքականը հաղթեց Գերմանիային Եվրոպայի առաջնությունումՌԴ ԱԴԾ-ն Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարելՁերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա ՆախշքարյանըԲըրնհեմը դեմ է Աշխարհի առաջնության իրավունքները մասնավոր ներդրողներին վաճառելունՄի հանձնարարություն է իջեցված` ցանկացած գնով պահել իշխանությունը և լավագույնս կատարել խամաճիկի դերը. պատգամավորՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 29-ի դրությամբԼրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել, դրանք 2021-ից գործում ենԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները«Արարատ֊Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլՕրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի. օրվա աստղագուշակ«Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ»Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ»Ինչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ»Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ»ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ» Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԼույս չի լինի. հասցեներՍուրճի կանոնավոր օգտագործումը․ ինչ օգտակար ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրաԻնչու է վարունգը կարևոր ամենօրյա սննդակարգում․ առողջությանը նպաստող 7 օգտակար հատկությունԿանադայում ընդլայնվում են երիտասարդների հոգեկան առողջության աջակցության ծառայություններըԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան
Ամենադիտված