Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Պատրաստվել հաջորդ պատերազմին…

Հարցազրույցներ

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

- Դուք հայաստանյան պատվիրակության կազմում, լրագրողների թիմում մեկնել էիք Սանկտ Պետերբուրգ' լուսաբանելու նախագահների հանդիպումը: Որպես այդ ամենին մոտիկից հետևած լրագրող ու քաղաքագետ, հավանաբար մի փոքր ավելին եք տեղյակ այդ բանակցություններից, ի՞նչ տպավորություն ունեք և ի՞նչ կարող եք ասել Սանկտ Պետերբուրգի հանդիպման վերաբերյալ:

- Նախ նշեմ, որ բանակցային գործընթացը փակ էր, խիստ սահմանափակ թվով մարդիկ էին մասնակցում և ամբողջությամբ տեղյակ, թե ինչ է քննարկվել փակ դռներից այն կողմ, նախագահների երկկողմ և եռակողմ հանդիպումների ընթացքում: Սակայն այդ բանակցություններից անմիջապես հետո հայկական կողմը հանդես է եկել որոշակի մեկնաբանություններով, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդհանուր առմամբ ներկայացրել է այն սպասելիքները և թեմաները, որոնք քննարկվել են բանակցությունների ընթացքում: Նույնն արել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը մինչ բանակցությունների սկիզբը, երբ որ օդանավակայանում հայկական պատվիրակության և հայկական կողմի սպասելիքներն էր ներկայացնում:

Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ պաշտոնական հայտարարություններից բացի, մեր հիմնական տեղեկատվությունը հայաստանյան պատվիրակության տրամադրությունն էր, որից դատելով, կարելի էր ենթադրել, որ հայկական կողմն ինչ-որ չափով բավարարված է վերադարձել Սանկտ Պետերբուրգի այդ հանդիպումներից: Բայց բոլորս նաև հասկանում էինք, և դա հատուկ շեշտվում էր բոլոր մակարդակներում, որ այդ հանդիպումները, ըստ էության, բանակցություններ չէին, այլ բանակցությունները նախապատրաստող անհրաժեշտ աշխատանքներ, որովհետև մենք նաև գիտեինք, որ հայկական կողմը բանակցությունները վերսկսելու համար նախապայմաններ է առաջ քաշել, և այն, ինչ տեղի է ունեցել Վիեննայում, իսկ հետո նաև Սանկտ Պետերբուրգում, ըստ էության, այդ նախապայմանները բավարարելուն ուղղված աշխատանքներ են: Խոսքը հատկապես վերաբերվում է վստահության միջոցների ներդրմանը և վստահությանը, որ Ադրբեջանն այլևս երբեք չի փորձի ռազմական ճանապարհով գնալ առաջ:

Կան մշակված սցենարներ, գործիքներ, որոնք պետք է որ նպաստեն այդ վստահության ձևավորմանը, խոսքը հատկապես վերաբերում է հետաքննության մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով միջազգային դիտորդների թվի մեծացմանը: Սակայն, թեև Վիեննայում դրա մասին համաձայնություն է ձեռք բերվել, իսկ Սանկտ Պետերբուրգում արդեն գործնական փուլին են անցել' կյանքի կոչելու այս պայմանավորվածությունները, մենք տեսանք, որ Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո, ադրբեջանական կողմը, ըստ էության, մերժեց այդ պայմանավորվածությունները, հրաժարվեց այն պարտավորություններից, որոնք ստանձնել էր Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, հետևաբար այսօր մենք կարող ենք ասել, որ, ըստ էության, սանկտպետերբուրգյան հանդիպումը ևս մեկ հանդիպում էր, որը, ցավոք սրտի, ապագայում լուրջ ազդեցություն չի ունենալու խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

- Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից անմիջապես հետո հայաստանյան պատվիրակության տրամադրությունից բացի, էլ ինչի՞ց ելնելով եք ենթադրում, որ հայկական կողմն ինչ-որ չափով բավարարված է վերադարձել այդ հանդիպումներից:

- Մենք տեսանք, որ այնտեղ հնչեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, որի դրույթները, թեկուզ մասամբ, արտահայտում էին այն սպասելիքները, որոնք հնչեցրել էր նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումից առաջ:

- Հայաստանի Հանրապետության նախագահը մինչ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպումը, Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ընթացքում խոսել է նաև իրենց առաջիկա եռակողմ հանդիպման ժամանակ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, մասնավորապես' հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտության մասին, որի վերաբերյալ, սակայն, որևէ համաձայնություն ձեռք չի բերվել' Ալիևի հրաժարվելու պատճառով: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

- Հիմնական ուղղություններից, որոնք մշակվել են Վիեննայում, սոսկ մի մասի վերաբերյալ հնարավոր եղավ պայմանավորվել Սանկտ Պետերբուրգում, այն էլ, ինչպես հիմա արդեն տեսնում ենք, Ադրբեջանը դա գործնականում իրականացնելու անհրաժեշտությունն այնպես չի ընկալում, ինչպես անհրաժեշտ է: Սակայն այն պահին, երբ Սանկտ Պետերբուրգից վերադառնում էինք, ամեն ինչ խոսում էր այն մասին, որ միտումները և զարգացումներն ընթանում են այն ուղղությամբ, որոնք նախամշակել ու նախատեսել էր հայկական կողմը:

Այո, ամեն ինչ մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չէ լուծել, բայց այդ հանդիպման տրամաբանությունը և քննարկված թեմաները նույն ընթացքի մեջ էին և վերաբերում էին այն խնդիրներին, որոնք բարձրաձայնել էր հայկական կողմը: Իհարկե, հասկանալի է, որ սա ընդամենը գործիքների մշակման փուլ է, բնական է, որ եթե այդ գործիքներն ամբողջությամբ ներդրվեն, կիրառվեն և գործոն դառնան հայ-ադրբեջանական սահմանում, միևնույն է, սա հարցի վերջնական լուծման տեսակետից, մեղմ ասած, այդքան էլ մեծ հնարավորություններ չի տալիս հայկական կողմի համար: Այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացը, որպես այդպիսին, հիմա չկա, կասեցված է, և հայկական կողմն էլ նախապայմաններ ունի, ապա այդ նախապայմանների համատեքստում մենք տեսնում ենք, որ միջնորդները' թե՛ առանձին-առանձին, թե՛ բոլորը միասին, հիմնականում առաջնորդվում ու փորձում են բավարարել հենց այն մոտեցումները, որոնք հայկական կողմից են բխում: Այս տեսակետից եմ ասում, որ պաշտոնական Երևանն առնվազն այնքան էլ դժգոհ չէր սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքներից: Այնտեղ եղավ առաջընթաց մեր նախագծած ճանապարհի հետ կապված, բայց, բոլոր դեպքերում, հայկական կողմն ուներ այն զգուշավորությունը, որ պայմանավորվածություն ձեռք բերելը դեռ չի նշանակում, որ ամեն ինչ այդպես պետք է լինի, և բանակցություններից անմիջապես հետո Նալբանդյանն իր հայտարարության մեջ հենց դրա մասին էլ խոսեց' հիշելով, թե նախկին փորձը, ցավոք, ցույց է տալիս, որ Ադրբեջանը սովորաբար խուսափում է կյանքի կոչել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է թեկուզ մի քանի ժամ առաջ:

- Իսկ ի՞նչ կասեք Կազանի փաստաթղթի (աշխատանքային տարբերակ) վերաբերյալ, ծանո՞թ եք այդ փաստաթղթին, որը վերջերս հրապարակեց ԱՆԻ կենտրոնը:

- Փաստաթղթին ծանոթ եմ, բայց, կարծում եմ, որ ո՛չ Կազանյան փաստաթուղթը, ո՛չ Մադրիդյան սկզբունքները, և, հատկապես, դրանց քննարկումն այժմ ընդհանրապես այժմեական խնդիր չէ, որովհետև իրավիճակ է փոխվել այն օրից, երբ այդ փաստաթղթերը դրված էին բանակցությունների սեղանին, և այդ իրավիճակը պահանջում է միանգամայն նոր մոտեցումներ: Տրամաբանություն և անհրաժեշտություն չեմ տեսնում վերադառնալու դեպի նախկին փաստաթղթեր, որոնք, ըստ էության, դեմ են այն մոտեցումներին ու շահերին, որոնք ունի հայ ժողովուրդը, հատկապես արցախահայությունը, ինչի համար պայքարել է: Կարծում եմ, որ դրանք իրենց ժամանակն ապրած, այսինքն' արդեն ժամանակավրեպ փաստաթղթեր են, որոնք հետաքրքիր են զուտ պատմագիտական հետազոտությունների տեսակետից: Դրանց ապագա կիրառումը կամ ազդեցությունը բանակցային գործընթացի վրա, կարծում եմ, անհնար է, եթե, իհարկե, հայկական կողմը լուրջ բացթողումներ չունենա, օրինակ, Ադրբեջանի ապրիլյան հարձակումը չմոռանա, ինչն իրատեսական չէ: Բոլորս հասկանում ենք, որ ապրիլից հետո իրավիճակի կտրուկ փոփոխություն է եղել, եթե ավելի ետ գնանք, ապա իրավիճակի փոփոխությունը եղել է 2014 թվականի օգոստոսից հետո, երբ Ադրբեջանը սրելով իրավիճակը սահմանում, ամեն ինչ արեց, որ բանակցային գործընթացը' Կազանյան փաստաթղթով, Մադրիդյան սկզբունքներով հանդերձ, ի չիք դառնա և այլևս որպես գործոն չլինի:

- Ձեր կարծիքով, հայկական կողմի, հայաստանյան իշխանությունների անելիքը հիմա ո՞րը պետք է լինի Հայաստանի ներսում:

- Ակնհայտ է մի բան, որ պատերազմի վտանգը չի հեռացել մեր պետությունների սահմաններից, և, հետևաբար, հիմնական խնդիրները, որոնք կանգնած են պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի առջև, անվտանգության մակարդակի բարձրացումն է, այսինքն' թե՛ պաշտպանական, ինժեներական աշխատանքների իրականացում սահմաններում, թե՛ սպառազինության բարելավում, ավելացում, թե՛ բանակի պրոֆեսիոնալության բարձրացում, ինչպես նաև դիվանագիտական դաշտում լուրջ աշխատանք, որը նույնպես կարող է լինել թշնամուն զսպող գործոն: Ապրիլյան օրերը, կարծում եմ, թե բավական լուրջ դասեր տվեցին հայ հասարակությանը, հուսով եմ, նաև' իշխանություններին, և պետք է պարզապես հասկանալ, ճիշտ վերլուծել այն բացթողումները, որոնք մենք ունեցել ենք այդ օրերին, և թերացումները վերացնել: Ընդ որում, միշտ մի խնդիր կա, երևի ավելի' հոգեբանական դաշտում. բոլոր դեպքերում, ապագա պատերազմներին նախապատրաստվելիս, մենք միշտ հաշվի ենք առնում նախկին փորձը, և անկախ մեզանից, սկսում ենք պատրաստվել նախկին պատերազմին, մինչդեռ պետք է միտումներն ուշադիր ուսումնասիրել' ինչ է եղել 1992-94 թվականներին, ինչպիսին եղան Ադրբեջանի գործողությունները 2014 թվականից մինչ ապրիլյան իրադարձություններ, և ապրիլին ինչ եղավ, և այդ միտումները հաշվի առնելով, պատրաստվել հաջորդ պատերազմին, և ոչ թե' նախորդ պատերազմին:

Հարցազրույցը' Արթուր Հովհաննիսյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված