ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

Հայաստանը պետք է շատ երկար մտածի և կշռադատի սեփական քայլերը, որպեսզի չհայտնվի երկու քարի արանքում, մանավանդ, որ այդ քարերը շատ հզոր են, և ճզմվելու հավանականությունը շատ բարձր է. քաղաքագետը՝ ՆԱՏՕ-Ռուսաստան-Հայաստան եռանկյունու մասին

Հարցազրույցներ

Հուլիսի 8-9-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Սա այն որոշիչ ժամանակաշրջանն է, երբ ՆԱՏՕ-ն առերեսվում է անվտանգության ոլորտի լրջագույն մարտահրավերների: Այս գագաթնաժողովը դարձավ որոշիչ մի շարք փոփոխությունների տեսանկյունից: Այդ գագաթնաժողովի շրջանակներում Դաշինքը որոշումներ ընդունեց իր զսպման եւ պաշտպանական քաղաքականության հետ կապված եւ նախանշեց իր սահմաններից դուրս կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը: Վարշավայում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով մասնակցեց Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, Հանրապետության Նախագահը Վարշավայում ունեցավ նաև երկկողմ հանդիպումներ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Գևորգ Մելիքյանի հետ, ով այդ օրերին անձամբ էր մասնակցում գագաթնաժողովին.

-Պարո′ն Մելիքյան, որո՞նք էին օրեր առաջ կայացած ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի օրակարգի հիմնական հարցերը և արդյոք դրանց թվում կա՞ր ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարց։

-Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ուղղակիորեն առնչվող հարց, որպես այդպիսին, չքննարկվեց, թեև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումների առաջին իսկ օրը նշեց, որ իրենք անդրադառնալու են ԼՂ-ի հակամարտությանը՝ կոչ անելով նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ զենք կիրառելուց և գտնել խնդրի խաղաղ կարգավորում։ Սակայն այդ ուղերձից զատ՝ արցախյան հակամարտությանը վերաբերող այլ հայտարարություն չարվեց: Միակ անդրադարձը եղավ վերջնական ամփոփիչ փաստաթղթում, որտեղ ընդհանուր խոսվեց Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներ եղան երկկողմանի հանդիպումների ժամանակ, ինչպես նաև, երբ Ալիևը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Վարշավայում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երբեք չի եղել ՆԱՏՕ-ի ձևաչափում: Սակայն քանի որ ՆԱՏՕ-ն անվտանգությանը վերաբերող կառույց է, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հարևանությամբ, այդ առումով այդ հակամարտությունը հետաքրքիր է ՆԱՏՕ-ի համար: ԼՂ հակամարտության մասով բովանդակային քննարկումները ՆԱՏՕ-ն ուղղակիորեն թողնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, բայց մտահոգված է հետագա զարգացումներով, քանի որ իրենց համար կարևոր է ունենալ կանխատեսելի հարևաններ, այդ թվում և՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, որոնց հետ ՆԱՏՕ-ն ունի որոշակի հարաբերություններ։

-ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն ունեցե՞լ է արդյոք հանդիպումներ, որոնց մասին չի եղել հրապարակային տեղեկատվություն, եթե ոչ, ապա ո՞րն էր իր մասնակցության նպատակը:

-Ես փորձել եմ հետևել հայաստանյան լրահոսին և որքանով նկատեցի՝ բոլոր հանդիպումների մասին տեղեկացվել է։ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ամերիկացի համանախագահ Ուորլիքի հետ, մյուս հանդիպումը եղել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, այլ հանդիպումներ չեն եղել: Ըստ էության, Սերժ Սարգսյանն ունեցել է երկու հանդիպում: Եղել է նաև Սերժ Սարգսյանի կարևոր ելույթն Աֆղանստանին վերաբերող նստաշրջանի ժամանակ։

-Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը: Ելույթի ընթացքում Սարգսյանը պատասխանելով Ալիևին՝ ասաց, որ ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի այս ելույթը:

-Լավ է, որ Սերժ Սարգսյանն այդ ելույթը ունեցավ և կարևոր է, որ այդ կարևոր հարթակից հնչեց այն, որ Հայաստանը պատրաստ է, կարող է անել քայլեր, որոնք կնպաստեն խաղաղությանը, բայց չի կարող համաձայնել Ադրբեջանի խաղի կանոններին: Սերժ Սարգսյանը նշեց նաև ստատուս քվոն փոխելու, այսպես ասած, պայմանը: Եթե ստատուս քվոն ուզում են փոխել, ապա այն կարող է փոխվել, միայն եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Սա կարևոր հայտարարություն է, բայց մյուս կողմից էլ այդ հայտարարությունը բավականին անորոշ է և չի խոսում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին: Թեև բոլորը Հայաստանում դա մեկնաբանեցին, որպես Անկախության հետ կապված հայտարարություն, բայց իրականում լավ և ճիշտ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը մասնավորապես խոսեր անկախության ճանաչման մասին, ոչ թե իրավունքի իրացման ճանաչման մասին:

Առաջին հայացքին թվում է, որ բավականին կարդինալ պատասխան էր Ալիևին, բայց իրականում շատ թույլ պատասխան էր: Այսինքն՝ նախ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ ասելով պարտադիր չէ միջազգային հանրությունը հասկանա այժմ այնտեղ բնակվող հայերին: Եթե նայենք բանակցային գործընթացի տրամաբանության տեսանկյունից, ապաԼեռնային Ղարաբաղի ժողովուրդ ասելով միջազգային հանրությունը հասկանում է նաև Ադրբեջանի փախստականների վերադարձը ԼՂՀ, ինչից հետո նոր այնտեղ կարող է լինել հանրաքվե: Այսինքն՝ հայկական կողմի համար Սերժ Սարգսյանի ասածը հնչում է մոտավորապես այսպես. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը' այսինքն հայերը, ովքեր ապրում են այսօր ԼՂՀ-ում. պետք է լինեն անկախ», միջազգային հանրության համար դա հնչում է այսպես. «Լեռնային Ղարաբաղը հակամարտություն է, որտեղ բանակցությունների արդյունքում պետք է լինի փախստականների վերադարձ, որոնք բոլորով իրավունք կունենան ինքնորոշվելու, կլինի հանրաքվե, որի անցկացման պայմանները և արդյունքները դեռ հայտնի չեն: Սակայն հայտնի է, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա փախստականների վերադարձից հետո:Ուստի, թեև առաջին հայացքից տպավորություն է, որ Սարգսյանն Ալիևի ճակատին մեխեց, բայց իրականում այդպես չէ, քանի որ տրվեց շատ անորոշ ձևակերպում:

-ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում շատերի կարծիքով առաջընթաց չկա: Ստոլտենբերգի հայտարարությամբ իրենք համաձայնության չեն եկել Ուկրաինայի հարցում. Արդյոք հենց Ուկրաինա՞ն է ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում լարվածության աճի հիմնական պատճառը:

-Նախ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ճշտում չի եղել։ Վարշավայում Ռուսաստանը բացակայում էր, և այնտեղ չէր կարող հարաբերությունների պարզաբանում լինել: Հարաբերությունների պարզաբանում եղել է մեկ շաբաթ անց, երբ հանդիպում է եղել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի կազմի շրջանակում։ Այո՛, ուկրաինական ճգնաժամը բռնակցված Ղրիմի և քաոսի վերածված Դոնբասի համատեքստում լուրջ խոչընդոտ է հանդիսանում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում, ինչի մասին բազմիցս շեշտվել է և՛ 2014-ի Ուելսյան գագաթնաժողովի ժամանակ, և՛, մասնավորապես, 2016-ի Վարշավայի գագաթնաժողովի ժամանակ։

Ղրիմի բռնակցման փաստը, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Հարավ-Արևմտյան հատվածում տարածքների վերահսկումը և պատերազմական գործողություններին ուղղակի կամ անուղղակի մասնակցելը մեծ խոչընդոտ են Եվրոպայի անվտանգության համար: ՆԱՏՕ-ն, որպես Հյուսիս-ատլանտյան ռազմաքաղաքական դաշինք, գագաթնաժողովի հիմնական թիրախն ուղղել էր Ռուսաստանի գործողությունների վրա և կոչ էր անում Ռուսաստանին՝ զերծ մնալ անօրինական գործողություններից և վտանգներ, սպառնալիքներ չստեղծել ՆԱՏՕ-ի անդամ երկրների սահմաններին: Խոսքը մասնավորապես Մերձբալթյան երկրների, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Շվեդիայի մասին է:

Այս մի քանի երկրներն են, որոնց սահմաններում Ռուսաստանը որոշակի ռազմական ակտիվություն է ցույց տալիս՝զորավարժությունների, զորքերի կուտակման կամ այլ տեսքով, ինչը մտահոգության առիթ է տվել ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներին:

Վարշավյան գագաթնաժողովը հենց կոչված էր դրան՝ ցույց տալ Ռուսաստանին, որ Եվրոպան, ԱՄՆ-ն և Կանադան ավելի են համախմբում և միավորում իրենց ուժերը, ինչպես նաև՝ տնտեսական և ռազմական կարողությունները: ՆԱՏՕ-ն ակտիվորեն վերականգնում է սանձահարման կամ զսպման իր ռազմավարությունը, ամրապնդում է պաշտպանությունը, ավելացնում է ՀՆԱ-ի համեմատ ռազմական ծախսերն անդամ բոլոր երկրների համար և միևնույն ժամանակ բաց է մնում երկխոսության համար: Այս ամենը, շատերի կարծիքով, կհանգեցնի նոր Սառը Պատերազմի, իսկ Ռուսաստանից էլ ոմանք համոզմունք հայտնեցին, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ:

-Ի՞նչ ազդեցություն է ունեցել ՆԱՏՕ-ի վրա ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը:

-Բրեքսիտի գործընթացը ՆԱՏՕ-ի վրա որևէ ազդեցություն չի ունեցել, և սա մի քանի անգամ շեշտվեց գագաթնաժողովի ընթացքում։ Ընդհակառակը՝ Մեծ Բրիտանիան մնում է ՆԱՏՕ-ի կարևորագույն գործընկերներից և ներդրողներից մեկը, և Մեծ Բրիտանիայի հանրաքվեն գոնե այս պահին որևէ կերպ չի անդրադարձել ՆԱՏՕ-Մեծ Բրիտանիա հարաբերությունների վրա։ Այս գագաթնաժողովը շեշտեց, որ Մեծ Բրիտանիայի այդ քայլը որևէ ձևով չի կարող անդրադառնալ ՆԱՏՕ-ի հատկապես ընդլայման և ընդհանուր քաղաքականության վրա: Ինչպես նշեցի, ՆԱՏՕ-ն հորդորեց և պահանջ դրեց բոլոր երկրների առջև՝ ավելացնել ռազմական ծախսերը, ինչը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն մեծ գումարներ կներդնի ռազմական կարիքները հոգալու համար և միևնույն ժամանակ մրցավազքի մեջ կդնի թույլ տնտեսություն և ֆինանսական խնդիրներ ունեցող Ռուսաստանի համար, եթե վերջինս կամենում է “համաքայլ” գնալ ՆԱՏՕ-ի հետ:

-ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտությունն ինչպե՞ս է անդրադառնում ՀՀ-ի և արցախյան հիմնախնդրի վրա:

-Ինչ վերաբերում է Արցախին՝ Ադրբեջանը փորձում է տարբեր ձևաչափերում բարձրացնել արցախյան հակամարտության հարցը։ Սերժ Սարգսյանն իր ելույթում շեշտեց, որ ՆԱՏՕ-ն այդ հակամարտությունը քննարկելու ձևաչափը չէ և նշեց նաև, որ Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը, խախտում է հրադադարը և թույլ չի տալիս խաղաղ ձևով լուծել այս խնդիրը։

Ինչ վերաբերում է Հայաստանի վրա ազդեցությանը՝ այստեղ ամեն ինչ ավելի բարդ է, քանի որ մի կողմից Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը և մյուս կողմից, Հայաստանը ցանկանում է գործընկերային հարաբերություններ պահպանել ՆԱՏՕ-ի հետ: Այսօր, ինչպես ցույց տվեց Վարշավայի գագաթնաժողովը, ՆԱՏՕ-ի գործողություններն ուղղված են Ռուսաստանի աշխարհաքաղաքական և ռազմական ախորժակները զսպելուն և բնավ ուղղված չեն Հայաստանի դեմ: Հյուսիս-Ատլանտյան դաշինքի վերջնանպատակն է կասեցնել և սանձահարել Ռուսաստանի ռազմաքաղաքական առաջխաղացումները: Սակայն կա մտավախություն, որ այդ գործողությունները կարող են ինչ-որ մի պահից սկսած անուղղակիորեն ներքաշել նաև Հայաստանին, որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի:

Մյուս կողմից, շատ հնարավոր է նաև, որ Հայաստանը հայտնվի մի իրավիճակում, երբ արդեն Ռուսաստանը նրան ստիպի անել գործողություններ, որոնք կամրապնդեն, ենթադրենք, Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում, սակայն ի վնաս Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների: ՆԱՏՕ-ն սկսում է ամրապնդել իր դիրքերը Թուրքիայում և ՄերձավորԱրևելքում: Նույնն անում է նաև Ռուսաստանը, և հասկանալի է, որ այստեղ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն ավելի մեծ կարևորություն է ստանում թե՛ Ռուսաստանի, թե՛ ՆԱՏՕ-ի համար:

Այսինքն՝ Հայաստանը կարող է որոշակի խնդիրներ ունենալ ՆԱՏՕ-ի հետ, եթե շատ լարվեն Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, և կարող է խնդիրներ ունենալ նաև Ռուսաստանի հետ, եթե վերջինս համարի, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները վնասում են Ռուսաստանի շահերին կամ որ Հայաստանը պետք է աջակցի Ռուսաստանին ՆԱՏՕ-ին դիմակայելու հարցում: Դա է պատճառը, որ Հայաստանը պետք է շատ երկար մտածի և կշռադատի սեփական քայլերը, որպեսզի չհայտնվի երկու քարի արանքում, մանավանդ, որ այդ քարերը շատ հզոր են, և ճզմվելու հավանականությունը շատ բարձր է: Եւ նաև լրիվ նոր մարտահրավեր կլինի Հայաստանի համար, երբ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, որն ավելի կուժեղացնի ռազմական իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ Թուրքիայի հետ:

 Նելլի Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված