Չինաստանում պաշտոնապես մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը
Աշխարհ
Չինաստանի Հանչժոու քաղաքում այսօր պաշտոնապես բացվել է G20-ի գագաթնաժողովը: Պատվիրակությունների ղեկավարները միասին հանդիպել են լուսանկարվելու արարողությանը՝ գրում է lenta.ru-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանգնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողքին, այնուհետև դահլիճ է մտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ձեռքով ողջունել Պուտինին և կանգնել նրա կողքին: Կենտրոնում կանգնել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:
Այնուհետև պատվիրակությունների ղեկավարներին է միացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա ողջունել է մի քանի պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Լուսանկարվելու արարողությունից հետո պետությունների ղեկավարները անցել են աշխատանքային նիստերի անցկացման սրահ:
Գագաթնաժողովը կավարտվի սեպտեմբերի 5-ին: Գագաթնաժողովի հիմնական թեման է «Ինովացիոն, առողջ, փոխկապակցված և ինկլյուզիվ համաշխարհային տնտեսության կառուցումը»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ