Պուտինը վաղաժամ է համարում նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին խոսելը
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առայժմ վաղ է խոսել այն մասին, թե ինչպես կազմակերպել 2018 թվականի նախագահական ընտրարշավը, ընդգծելով, որ ինքը դեռեւս որոշում չի ընդունել՝ դրան մասնակցելու է արդյոք, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Պատասխանելով Bloomberg գործակալության այն հարցին, թե ինքը պատրաստվում է արդյոք մասնակցել 2018 թվականի ընտրություններին, Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է սպասել խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերին, իսկ մինչ այդ խոսել նախագահի ընտրությունների մասին, «միանգամայն վաղաժամ է»:
«Գիտեք, ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհում այդ մասին խոսելը պարզապես վնասակար է: Հարկավոր է աշխատել, հարկավոր է ձգտել, որ իրագործվեն այն ծրագրերն ու խնդիրները, որոնք մենք դրել են մեր առջեւ, հարկավոր է հասնել մարդկանց կենսամակարդակի բարձրացման, տնտեսության, սոցիալական ոլորտի զարգացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման: Կախված այս խնդիրների լուծումից՝ կտեսնենք՝ ինչպես կազմակերպել 2018 թվականի նախագահական ընտրարշավը, եւ թե ով պետք է դրան մասնակցի: Ես առայժմ ինձ համար ոչինչ չեմ որոշել»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ