Պուտինը պատմել է, թե ինչպիսին պետք է լինի Ռուսաստանի ապագա ղեկավարը
Ռուսաստան
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ապագա ղեկավարը պետք է ներկայացնի ավելի երիտասարդ սերունդը:
«Անշուշտ, ես ելնում եմ այն բանից, որ ապագա ղեկավարը պետք է լինի բավականին երիտասարդ, բայց հասուն»,- ասել է Պուտինը Bloomberg-ին տված հարցազրույցի ժամանակ:
ՌԴ-ի նախագահը հավելել է, որ առայժմ որոշում չի ընդունել 2018 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ: Նա ճշտել է, որ «անհրաժեշտ է անցնել այս (խորհրդարանական) ընտրությունները, նայել արդյունքներին», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ