Օբաման պատմել է Պուտինի հետ հանդիպումից իր տպավորությունների մասին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը «շիտակ էր, անկեղծ ու գործնական»: Այդ մասին սեպտեմբերի 5-ին Հանչժոուում կայացած մամուլի ասուլիում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
«Սովորաբար Պուտինի հետ մեր հանդիպումներն անցնում են շիտակ, ազնիվ, գործնական տոնով, եւ դա (հանդիպումը – խմբ.) բացառություն չեղավ»,- ասել է Օբաման:
Պուտինը եւ Օբաման Չինաստանում հանդիպել են «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում: Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հանդիպումն անցել է լավ, այն շարունակվել է ավելի երկար, քան պլանավորվել Էր: Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները քննարկել են Սիրիան եւ Ուկրաինան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ