Ֆիլիպինների ղեկավար Ռոդրիգո Դուտերտեն Օբամային պոռնիկի որդի է անվանել
Աշխարհ
Սպիտակ տունը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Ֆիլիպինների ղեկավար Ռոդրիգո Դուտերտեի հետ, հաղորդում է CNN-ը: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Դուտերտեն Օբամայի հասցեին վիրավորական արտահայտություններ է արել թմրավաճառների նկատմամբ Ֆիլիպինների իշխանությունների քաղաքականության քննադատության համար:
Ենթադրվում էր, որ երկու պետությունների ղեկավարներն այս շաբաթ կհանդիպեն Լաոսում, ուր Օբաման կժամանի Հարավարեւելյան Ասիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովին:
Դուտերտեի հետ հանդիպման փոխարեն Օբաման կզրուցի Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի հետ:
Սեպտեմբերի 4-ին Դուտերտեն Օբամային անվանել է պոռնիկի որդի եւ նրան խորհուրդ է տվել մարդու իրավունքների պաշտպանության խրատներով մեջ չընկնել:
«Դու պետք է հարգանք դրսեւորես: Հարցերով ու հայտարարություններով վրա տալու կարիք չկա: Պոռնիկի որդի, ես գլխիդ նզովք կթափեմ գագաթնաժողովին»,- հայտարարել է նա: Դրանից հետո Օբաման կասկած է հայտնել հանդիպման նպատակահարմարության հարցում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)