Պուտինը ժամանել է Սամարղանդ՝ հարգելու Քարիմովի հիշատակը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Սամարղանդ՝ հարգելու Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակը:
Քարիմովը, որը 78 տարեկան հասակում վախճանվել է սեպտեմբերի 2-ին, շաբաթ օրը հողին է հանձնվել իր հայրենի Սամարղանդ քաղաքում:
Այդ օրերին Վլադիվոստոկում գտնվող ՌԴ նախագահի հանձնարարությամբ՝ սգո միջոցառումներում ռուսական պաշտոնական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Իսլամ Քարիմովի հիշատակը հարգելու իր մտադրության մասին Վլադիմիր Պուտինը հայտնել էր նախօրյակին Չինաստանում, որտեղ նա մասնակցում էր «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' ТАСС-ի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ