Արծիվը կնոջ վրա է հարձակվել Ավստրալիայի կենդանաբանական այգում
Աշխարհ
Սեպապոչ արծիվն առավոտյան մի կնոջ վրա է գրոհել Կառամբինի կենդանաբանական այգում, որը գտնվում է Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքից հարավ ընկած տարածքում (Քվինսլենդի նահանգ): Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը:
Տուժած կինը, որը մոտ 30 տարեկան է, դեմքին եւ ձեռքերին խորը վերքերով շտապ տեղափոխվել է Գոլդ Քոստի հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը կայուն է:
Կենդանաբանական այգու աշխատողներն առայժմ հրաժարվում են այս միջադեպն ինչ-որ կերպ մեկնաբանելուց:
Սեպապոչ արծիվն Ավստրալիայի խոշորագույն փետրավոր գիշատիչն է եւ Կանաչ մայր ցամաքի ու Պապուա Նոր Գվինեայի տեղային տեսակ է: Նրա թեւերի բացվածքը կազմում է շուրջ 2,8 մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ