Ամերիկացի ուղեկցորդն ինքնաթիռի ուղեւորների հետ խոսել է մուլտի գործող անձանց ձայներով
Աշխարհ
Միացյալ Նահանգների Southwest Airlines ավիաընկերության ուղեկցորդ Զաք Հոմեսերը դիմել է ուղեւորներին՝ նմանակելով Looney Tunes մուլտֆիլմի գործող անձանց ձայները: YouTube-ում զետեղված տեսահոլովակը չորս օրում 3,5 միլիոն դիտում է հավաքել:
Ինչպես ճշտել է NBC News-ը, Հոմեսերը, մասնավորապես. պատկերել է ճագար Բագզ Բաննիին, բադիկ Դաֆֆի Դաքին, խոզուկ Փորքի Փիգին եւ Looney Tunes-ի այլ հերոսների: Նմանակելով մուլտի գործող անձանց՝ ուղեկցորդն անցկացրել է անվտանգության տեխնիկայի հրահանգում, ինչպես նաեւ հորդորել է լինել ուշադիր եւ չուշանալ նստափոխման չվերթերից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ