Ֆրանսիացիների միայն 11 տոկոսն է պատրաստ քվեարկել գործող նախագահի օգտին
Աշխարհ
Ֆրանսիայի՝ պաշտոնաթող եղած Էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնն ամեն դեպքում կգերազանցի երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին պետության ղեկավարի ընտրությունների առաջին փուլում: Այդ մասին գրել է Figaro հրատարակությունը՝ հղում անելով TNS Sofres-Onepoint հետազոտական ընկերության անցկացրած հարցման տվյալներին:
Ուսումնասիրության ընթացքում ընկերությունը իրադարձությունների զարգացման մի քանի հնարավոր տարբերակ է բերել ընտրությունների առաջին փուլում կայանալիք քվեարկության ընթացքում: Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը պլանավորված է 2017 թվականի ապրիլի 23-ին:
Այսպես, հետազոտության տարբերակներից մեկի համաձայն՝ ընտրությունների առաջին փուլում հարցվածների 16 տոկոսը մտադրություն ունի քվեարկել Մակրոնի օգտին. եւ ընդամենը 11 տոկոսը՝ Օլանդի օգտին: Նաեւ հարցվածների 26 տոկոսը հայտարարել է, որ մտադիր է քվեարկել Մարին լե Պենի «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության օգտին, 20 տոկոսը՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի օգտին: Այլ տարբերակների համաձայն՝ Օլանդը Մակրոնին զիջում է 6 տոկոսով եւ 4 տոկոսով:
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 2-5-ը Figaro հրատարակության եւ LCI հեռուստաալիքի պատվերով, դրան մասնակցել է ավելի քան հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Լուսանկարը' AFP


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ