Սարկոզին մտադիր է Ֆրանսիայի նախագահ դառնալ, չնայած հնարավոր դատավարությանը
Աշխարհ
Ֆրանսիայի նախկին նախագահ (2007 – 2012) Նիկոլա Սարկոզին մտադիր է 2017 թվականին կայանալիք ընտրություններում վերստին ընտրվել հանրապետության բարձրագույն պետական պաշտոնում, չնայած իր նկատմամբ հնարավոր դատավարությանը: Այս հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես է եկել սեպտեմբերի 6-ին Փարիզի Պուասսի արվարձանում ընտրողների հետ կայացած հանդիպմանը:
«Ոչ մի բանակռիվ, ոչ մի կարգի խուսավարումներ, ոչ մի կարգի մեքենայություններ, որքան էլ որ ամոթալի լինեն դրանք, ոչ մի սանտիմետրով ինձ հետ չեն պահի 2017 թվականին իշխանափոխության համար ազիվ եւ ուժեղ ծրագիր կազմելու բացարձակ ցանկությունից»,- հայտարարել է նա:
Դա Նիկոլա Սարկոզի առաջին հրապարակային ելույթն էր այն բանից հետո, երբ հայտնի դարձավ 2012 թվականի նախագահական ընտրություններում մեքենայությունների գործով հնարավոր դատավարության մասին, որի գլխավոր ֆիգուրանտներից մեկը նախկին նախագահն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' EPA


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ