Մերկելը հույս է հայտնել, որ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն համաձայնության կգան Հալեպում զինադադար հաստատելու շուրջ
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը համաձայնության կգան Սիրիայի Հալեպ քաղաքում զինադադար հաստատելու շուրջ: Այդ մասին նա հայտարարել է Բունդեսթագում համերկրային բյուջեի շուրջ քննարկումների ընթացքում:
«Ես կարող եմ միայն հուսալ, որ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն առաջ կշարժվեն զինադադարի հարցում, որը Հալեպում վերջ կդնի ռմբակոծումներին եւ մարդկանց տառապանքներին»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում