Չինացի հնագետները վերականգնել են 1,4 հազար տարեկան թագը
Աշխարհ
Չինացի հնագետներն ու վերականգնողները հայտարարել են այն թագի վերականգնման գործընթացն ավարտելու մասին, որը պատկանել է Սույ Յան դի կայսեր (569 – 618 թթ.) տիկնոջը: Ինչպես տեղեկացնում Սինհուա գործակալությունը, այդ գլխազարդը բացարձակ իշխանության համանման խորհրդանիշներից հնագույնն է, որը գտ նվել է Չինաստանի տարածքում:
Թագը հայտնաբերվել է 2012 թվականին՝ Յանչժոու քաղաքի (Ցզյանսուի արեւելյան նահանգ) տարածքում կատարված պեղումների ժամանակ: Այն փայտե տուփում պահվել է գերեզմանում՝ կայսրուհու դիակի կողքին: «Գտածոն վերականգնելու են ուղարկել լաբորատորիա: Վերականգնողների խումբը սանտիմետր առ սանտիմետր մաքրել է ծաղիկների տեսքով բարակ պղնձից կերտված տասներեք նախշերը»,- լրագրողներին պատմել է ծրագրի ղեկավար Շու Ցզյապինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում