Քլինթոնը Պուտինի հետ ընթրիքը գերադասել է Թրամփի ընկերակցությունից
Աշխարհ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կգերադասեր ընթրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, քան պետության ղեկավարի համար պայքարում իր գլխավոր մրցակցի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ: Դա, ինչպես սեպտեմբերի 7-ին գրել է Daily Mail-ը, պարզել են լրագրողները, որոնք Քլինթոնի ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչների հետ եղել են նույն ինքնաթիռում:
Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ-ում գոյություն ունի յուրատեսակ զվարճանք, երբ քաղաքական գործչի պուլից լրագրողները, որոնք նստում են ինքնաթիռի վերջնամասում, փորձում են մինչեւ նա գլորել նարինջներ, որոնց վրա հարցեր են գրված: Այս անգամ Քլինթոնին է «հասել» այն հարցով նարինջը, թե ու՞մ հետ նա կընթրեր: Որպես պատասխանի տարբերակներ եղել են Պուտինի եւ Թրամփի ազգանունները:
Միրգը հասցրել է որսալ նրա մամուլի քարտուղար Նիք Մերիլը: Նա էլ հնչեցրել է պատասխանը Քլինոնի այն դիտարկումից հետո, որ ինքը «ժամանակին ընթրել է օտարերկրացի ղեկավարի հետ»:
Լուսանկարը' AP-ի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում