Նառիշկինը Մոսկվայում բացել է Գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը
Աշխարհ
Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը սեպտեմբերի 7-ին Մոսկվայում բացել է Մոսկվայի Գրքի 29-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը, որին մասնակցում են 35 երկրներ, այդ թվում՝ Հունաստանը՝ որպես պատվավոր հյուր, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Այս տարի գրքի տոնավաճառի պատվավոր հյուր-երկիրը Հունաստանն է»,- ասել է Նառիշկինը՝ բացելով ցուցահանդեսը: Նրա խոսքով՝ ցուցահանդեսին ներկա են ավելի քան 500 արտասահմանյան մասնակիցներ աշխարհի 35 երկրներից:
«Այս ցուցահանդեսում արդեն սովորել են հանդիպել թե՛ հեղինակները եւ թե՛ ընթերցողները, այստեղ տեղի են ունենում գրքի գործի իսկական պրոֆեսիոնալների հանդիպումներ, եւ այդ հանդիպումների շնորհիվ շարունակաբար ի հայտ են գալիս նոր հետաքրքրական թե՛ գրական եւ թե՛ հրատարակչական ծրագրեր»,- հավելել է նա:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում