Թրամփը «շատ, շատ լավ» հրաբերություններ է խոստացել Ռուսաստանի հետ
Աշխարհ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանդես է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միասին պայքարելու համար: Այս կարծիքը նա հայտնել է MSNBC-ի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ՝ ես շատ-շատ լավ հարաբերություններ կունենամ Ռուսաստանի եւ (նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ»,- ասել է Թրամփը: «Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու ամենալավ պատճառն այն է, որ նա նույնքան ուժգին, որքան եւ մենք, ցանկանում է հաղթել ԻՊ-ին»,- հայտարարել է նա: «Եթե մենք հարաբերություններ ունենայինք Ռուսաստանի հետ, մի՞թե լավ չէր լինի, եթե մենք կարողանայինք միասին աշխատել դրա վրա եւ շանսատակ անել ԻՊ-ին»,- հավելել է Թրամփը:
Նա երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս վիճակը բնորոշել է «թշնամություն» բառով եւ հերթական անգամ այն կարծիքն է հայտնել, որ հենց գործող նախագահ Բարաք Օբաման է պատասխանատվություն կրում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման համար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)