ՆԱՏՕ-ն ընդլայնվում է, չնայած Ռուսաստանի դիմադրությանը. Ստոլտենբերգ
Աշխարհ
Ռուսաստանը չի կարող խոչընդոտել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը սեպտեմբերի 7-ին երկօրյա այցով ժամանել է Վրաստան: Նա հանդիպումներ է անցկացնում հանրապետության բարձրաստիճան անձանց հետ:
«Ռուսաստանը միշտ էլ դեմ է եղել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը… Ռուսաստանը վերջերս դեմ էր նաեւ Չեռնոգորիայի անդամակցությանը, սակայն ՆԱՏՕ-ն քանիցս ապացուցել է, որ չնայած դիմադրությանը, ընդլայնումը միշտ տեղի է ունենում, եւ Ռուսաստանը վետոյի իրավունք չունի»,- ասել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ «ոչ մի այլ երկիր, բացառությամբ դաշինքի անդամ երկրների, իրավունք չունի միջամտել ՆԱՏՕ-ին պետությունների ինտեգրման գործընթացին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ