Քլինթոնը խոստացել է «զգուշավոր» լինել ռազմական գործողությունների վերաբերյալ որոշումներ ընդունելիս
Աշխարհ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը խոստանում է, որ պետության ղեկավարի պաշտոնում ռազմական գործողությունների անցկացման հրամաններ կտա միայն ծայրահեղ դեպքերում:
«Ես ուժը դիտում եմ որպես վերջին միջոցը, բայց ոչ առաջին: Ես ամեն ինչ կանեմ՝ երաշխավորելու, որ մեր զինվորականները լիովին պատրաստ լինեն դիմագրավելու ցանկացած մարտահրավեր, որին նրանք կարող են բախվել: Բայց ես զգուշավոր կլինեմ, որքան դա հնարավոր է, ամենաէական որոշումները կայացնելիս, որոնք նախագահը եւ գերագույն գլխավոր հրամանատարը կարող է ընդունել զինուժ կիրառելու հարցում»,- ասել է Քլինթոնը NBC հեռուստաալիքով ունեցած ելույթի ընթացքում:
Նա նաեւ վերստին ընդունել է, որ 2003 թվականին Իրաքի դեմ գործողությանն իր աջակցությունը սխալ էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ