Թեհրանում չորս մարդ է զոհվել կառուցվող մետրոյի թունելում
Աշխարհ
Թեհրանում չորս մարդ է զոհվել կառուցվող մետրոյի թունելում բնահողի փլուզման հետեւանքով, եւս վեցը լրջորեն տուժել են: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:
Միջադեպը դեղի է ունեցել սեպտեմբերի 7-ի երեկոյան Իրանի մայրաքաղաքի Կիանշահր շրջանում: Վթարի զոհ է դարձել չորս բանվոր՝ երեք իրանցիներ եւ մեկ աֆղանցի: Պատահարի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները:
IRNA-ի տվյալներով՝ փլատակների տակ կարող են մարդիկ լինել, քանի որ փլուզման պահին թունելում շինարարական աշխատանքներով զբաղված էր 15 մարդ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Պատահարի պատճառները դեռեւս պարզված չեն:
Թեհրանի մետրոպոլիտենն ունի հինգ գիծ՝ 180 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Մինչեւ 2018 թվականը պլանավորվում է կառուցել մետրոյի եւս երկու գիծ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ