ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Վրաստանում կանցկացվի 2017 թվականի մայիսին
Աշխարհ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը տեղի կունենա Վրաստանում 2017 թվականի մայիսին: Այդ մասին հայտնել է վրացական խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին:
Երկօրյա այցով Վրաստանում է գտնվում Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք հնարավորություն ունենք հաջորդ տարվա մայիսին Վրաստանում անցկացնել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Դա կլինի ՆԱՏՕ-ի հետ կապված ամենակարեւոր միջոցառումներից մեկը երկրի համար, որը նրա անդամը չէ: Դա, որոշ առումով, կլինի Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության շարունակությունը»,-հայտարարել է Ուսուպաշվիլին՝ դիմելով Հյուսիսատլանտյան խորհրդի անդամներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ